Նորություններ

Հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Էդիկ Ստեփանյանը ճանապարհվեց վաստակած հանգստի 13.11.2017
Ղեկավարվեելով ՀՀ ,,Քաղաքացիական ծառայության մասին,, օրենքի 33-րդ հոդվածի համապատասխան կետով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նոյեմբերի 13-ին վաստակած հանգստի ճանապարհեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Էդիկ Ստեփանյանին: Մարզպետ Կարեն Բոթոյանը աշխատակազմի հետ անցկացված խորհրդակցության ընթացքում շնորհակալություն հայտնեց Էդիկ Ստեփանյանին՝ պետական մարմիններում երկարամյա վաստակաշատ ու պարտաճանաչ աշխատանքի համար եւ նրան պարգեւատրեց Գեղարքունիքի մարզպետի Ոսկե հուշամեդալով: ,,Էդիկ Ստեփանյանը տասնամյակներ շարունակ պետական աշխատանքում...

Մարզպետ Կարեն Բոթոյանը ներկայացրեց Վարդենիսի նորընտիր համայնքի ղեկավար Արամ Հարությունյանին 13.11.2017
Նոյեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց է կատարել Վարդենիս համայնք, որտեղ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցներին ներկայացրել է նոյեմբերի 5-ի ընտրություների արդյունքում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված Արամ Հարությունյանին: Հանդիպման ընթացքում Կարեն Բոթոյանը խոսել է համայնքի նորընտիր ղեկավար Արամ Հարությունյանի անցած աշխատանքային ուղու մասին, հույս հայտնելով, որ նա ղեկավարման իր փորձով կարող է Վարդենիսն ավելի գրավիչ և ժամանակակից համայնք դարձնել: մարզպետը նաև հաջողություններ մաղթեց Արամ Հարությունյանին՝ բարդ և պատասխանատու աշխատանքում, հավելելով , որ համայնքի նորընտիր ղեկավարի հետ արդեն հասցրել են քննարկել Վարդենիսի զարգացման...

Գեղարքունիքի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը 10.11.2017
ՀՀ Գեղարքունիքի մարզում օգոստոսի 25-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքը նոյեմբերի 10-ին վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ մարզպետ Բոթոյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզում ձևավորվում է նոր մշակույթ. արդեն հիմնվել են կաթիլային ոռոգման համակարգով գործող ծիրանի այգիներ, տարածում է ստանում բրոկոլիի մշակությունը, և շարունակական քայլեր են իրականացվում ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում 2017 թ. մարզին տրամադրվել է 21 միավոր գյուղատնտեսական տեխնիկա: Աշխատանք է տարվում մարզում...

Մարզպետարանի միջամտությամբ լուծվեց ընտանիքի 4 անչափահաս երեխաների հետագա խնամքի խնդիրը 09.11.2017
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի միջամտությամբ լուծվեց անօգնական մնացած 4 անչափահաս երեխաների հետագա խնամքի խնդիրը, որն առաջացել էր իրենց խնամող միայնակ մոր առողջական վիճակի պատճառով:<<Ընտանիքը Լճաշեն գյուղից է: Միայնակ մայր Նունե Նավասարդյանը, ով խնամում է իր 4 անչափահաս երեխաներին, առողջական վիճակի պատճառով հայտնվել էր հիվանդանոցում եւ ընդունվել ստացիոնար բուժման, իսկ երեխաները հայտնվել էին անօգնական վիճակում: Նրանց որոշակի օգնություն ցուցաբերեց Գեղարքունիքի մարզպետարանը, Լճաշենի գյուղապետարանը...

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործող > ՀԿ երեխայի զարգացման կենտրոնի տարածքում բացվեց երթեւեկության կանոնների ուսուցման խաղահրապարակ, որն իր բովանդակությամբ առանձնահատուկ նախաձեռնություն է ինչպես երեխաների ժամանցի կազմակերպման, այնպես էլ երթեւեկության կանոնների տիրապետման, ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու տեսանկյունից: Խաղահրապարակի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, ԱՄՆ միջազգային...

Նոյեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ Արտաշես Նիկոյանը: Նիստի աշխատանքերին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալկությունների պետեր, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ....