Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց հերթական քննարկումը « Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ

15.03.2019

Մարտի 14-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված հերթական հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկայում կայանալիք « Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզից անհատ ձեռներեցներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ներկայացուցիչներ, ակտիվիստներ, սոցիալական ձեռնարկատիրության պատասխանատուներ: Քննարկումն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ, «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի անցկացման մարզային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը:
Հանդիպման մասնակիցները առանձին-առանձին տեղեկատվություն ներկայացրեցին իրենց կողմից համաժողովի վերաբերյալ նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին, մասնակի խնդիրների կարգավորման վերաբերյալ խորհրդակցեցին մարզպետի հետ: Գնել Սանոսյանի առաջարկությամբ ստեղծվեցին աշխատանքային խմբեր, որոնք մինչև գործարար համաժողովը և դրա ընթացքում կհամակարգեն համաժողովի աշխատանքները և պատասխանատվություն կկրեն մարզի համայնքներից ներկայացված ծրագրային հայտերի ընդունման, հայտատուների հետ աշխատանք տանելու, ծրագրերը համաժողովի ընթացքում պատշաճ ներկայացնելու, համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքում ֆինանսական միջոցների կառավարման, էքսպո ցուցահանդեսի կազմակերպման, գործարար համաժողովի նախապատրաստական ընթացքի հետ առնչվող այլ խնդիրների կարգավորման համար:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55