Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց «Կորյուն» ռազմամարզական խաղի մարզային փուլը

12.03.2019

Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Կորյուն» ռազմամարզական խաղերի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածքային փուլում հաղթած Ճամբարակի ավագ, Ծովազարդի, Զոլաքարի թիվ 1 եւ Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցների թիմերը՝ թվով 40 աշակերտներ՝ իրենց զինղեկների հետ միասին: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, ծրագիրը բաղկացած էր չորս խաղերից. կարգապահ եւ ներդաշնակ, արագ եւ դիպուկ, բանիմաց եւ հնարամիտ, ամենագիտակ եւ խելացի: Մրցումներն անցկացվեցին ըստ կանոնակարգի: Բոլոր չորս թիմերն էլ լավ տպավորություն թողեցին, սակայն արդյունքների ամփոփումից հետո 60 միավորով հաղթող ճանաչվեց Ճամբարակի ավագ դպրոցի հավաքական թիմը՝ զինղեկ Նիկալ Ճաղարյանի ղեկավարությամբ: 56 միավորով երկրորդ տեղում էր Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը, երրորդ տեղում՝ 39 միավորով Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը: Ճամբարակի ավագ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի «Կորյուն» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55