Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարձրացման խնդիրը 19.12.2018
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում կայացած հանդիպմանը հրահանգեց սեփական եկամուտների հավաքագրման մեջ ցածր եկամուտ ապահոված մի շարք համայնքների ղեկավարներին՝ մինչեւ տարեվերջ բարձրացնելու սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը: Տեղական բյուջեների սեփական եկամուտների ամբողջական հավաքագրման համար մարզպետն առաջարկեց իր եւ մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների աջակցությունը, հավելելով, որ բերված պատճառաբանությունները չեն կարող արդարացնել ներկա անմխիթար վիճակը, ինչից դուրս գալու համար հարկ կլինի համատեղ ջանքերի գործադրում ու հետեւողական աշխատանքի կազմակերպում: «Ցուցանիշներն անբավարար են ստացվել թե՛ հողի հարկի, թե՛ գույքահարկի, թե՛ տեղական տուրքերի ու հողի վարձավճարների գանձման ուղղություններում: Առավել վատ պատկեր ունենք Վարդենիսի տարածաշրջանում...

Ձվադրման շրջան. հսկողության ուժեղացում 18.12.2018
Դեկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարարության, «Սևան» Ազգային պարկի, ՀՀ ընդերքի և բնապահպանական պետական տեսչության, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության , մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչոււթյան ներկայացուցիչներ, Սևանա լճի ափամերձ համայնքների ղեկավարներ: Խորհրդակցության նպատակն էր՝ համատեղ քննարկել եւ որոշել Սևանա լճում սիգ ձկան որսի արգելքի ժամկետները: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: « Այստեղ հավաքվել են բոլոր այն շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները, ովքեր առնչություն ունեն Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի հետ կապված միջոցառումների իրականացման հետ: Հաշվի առնելով սիգ ձկան ձվադրման սեզոնը, մենք պետք է համատեղ քննարկենք ու սահմանք հստակ ժամկետներ՝ արգելքի հետ կապված միջոցառումները խելամիտ ...
Տեղեկացում 18.12.2018
Սևան համայնքի ավագանու հերթական նիստի անցկացման վերաբերյալ
Տեղեկացում 18.12.2018
ՀՀ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստի անցկացման վերաբերյալ...
Տեղեկացում 17.12.2018
Սույն թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 17:00-ին Գավառի քաղաքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ օրակարգային հետևյալ հարցերով.

Շողակաթում սուբվենցիոն երկու ծրագրով հիմնանորոգվում է չորս փողոց 14.12.2018
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Շորժա բնակավայրում՝ ներդրված սուբվենցիոն երկու ծրագրերի ներդրման շնորհիվ հիմնանորոգման են ենթարկվում թվով չորս փողոց՝ 831 գծամետր երկարությամբ: Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ սուբվենցիոն առաջին ծրագրով, որի մեկնարկը տրվել է 20 օր առաջ, սալիկապատվում է գյուղ մտնող կենտրոնական ճանապարհը՝ 2240 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ու 360 գծամետր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 13 միլիոն 500 հազար դրամ, որի 60 տոկասը ներդրել է Շողակաթի համայնքապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով, որի մեկնարկը տրվել է մոտ 25 օր առաջ, ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում 2-րդ, 3-րդ եւ 6-րդ փողոցներում՝471 գծամետր ընդհանուր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 25 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել է համայնքապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը: «Կենտրոնական փողոցի սալիկապատման աշխատանքներն արդեն ...