Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանի ֆուտզալի թիմը ենթախմբում տոնեց իր առաջին հաղթանակը

24.04.2019

Ապրիլի 23-ին Գեղարքունիքի մարզպետարանի ֆուտզալի թիմը ,,Քյավառ,,հեռուստաընկերության թիմի հետ ունեցած խաղում 11:9 հաշվով հաղթանակ գրանցեց: Ֆուտբոլային խաղին մասնակցեց նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Այժմ ենթախմբում առաջին տեղը զբաղեցնում է Սեւանի քաղաքապետարանի թիմը, որը երկրորդ տուրում պարտության է մատնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման թիմին եւ իր հաշվին գրանցել 6 միավոր: Գեղարքունիքի մարզպետարանի թիմն այս հաղթանակից հետո հավաքել է 3 միավոր ու զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանի թիմը կմրցի ՀՀ ԱԱԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման, Սեւանի քաղաքապետարանի թիմը՝  ,,Քյավառ,, հեռուստաընկերության թիմի հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03