Նորություններ

Ուշադրություն 16.03.2026
Տեղեկացվում է, որ 2026 թվականի մարտի 20-ին Գեղարքունիքի մարզի Լճափ բնակավայրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում ինչպես նաև «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում կգործարկվի էլեկտրական շչակ։ Խնդրվում է խուճապի չմատնվել։ Օրակարգը՝ http://gegharkunik.mtad.am/files/announcements/24162.pdf ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն

Տեղեկացում 16.03.2026
Տեղեկացվում է, որ 2026 թվականի մարտի 18-ին ժամը 10։00-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կկայանա ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կառավարման ապարատի պահպանման 2027 թվականի բյուջետային հայտի և 2027-2029թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի /ՄԺԾԾ/ նախագծի քննարկումը։ Ցանկացողները կարող են մասնակցել։ Ծրագրի վերաբերյալ մանրամասները http://gegharkunik.mtad.am/sss/ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ
Գեղարքունիքի մարզում ավարտվել են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները, որոնց հայտագրվել են 54 հանրակրթական դպրոցների 77 թիմեր։ «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են 2 տարիքային խմբով, 1-ին տարիքային խմբում ընդգրկվել են 5-6-րդ, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ 7-9-րդ դասարանների աշակերտները։ Խաղի ընթացքում դաշտում միաժամանակ գտնվել են 3 տղա, 2 աղջիկ կամ 2 տղա, 3 աղջիկ։ Յուրաքանչյուր խաղին թիմի կազմում հայտագրվել են 9 աշակերտ։ Կայացած համայնքային փուլի մրցումների արդյունքում Մարտունուց, 1-ին տարիքային խմբում, մարզային փուլի մասնակցության իրավունք են ստացել Վերին Գետաշենի Հ․ 1 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Մարտունու Ս. Դարբինյանի անվան Հ․ 2 հիմնական դպրոցի թիմը։ Ճամբարակից, 1-ին տարիքային խմբում, մարզային փուլի մասնակցության իրավունք է ստացել Ճամբարակի Հ․ 1 հիմնական դպրոցի թիմը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Վահանի միջնակարգ դպրոցի թիմը․․․
ՀՀ կառավարության կողմից մշակված գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարի նախաձեռնությամբ և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աջակցությամբ նախարարության և մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետները հանդիպումներ են ունենում Գեղարքունիքի մարզի համայնքներում։ Առաջին հանդիպումը կայացել է մարտի 11-ին՝ Վարդենիս և Մարտունի համայնքներում, որոնց մասնակցել են համայնքապետարանների գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, պատասխանատու աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ֆերմերներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ, գյուղատնտեսության առանձին ճյուղերի զարգացմամբ հետաքրքրված անձինք։ Հանդիպումների ընթացքում Էկոնոմիկայի նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները հանգամանալից ներկայացրել են․․․

Հայտնի են Գեղարքունիքի մարզի պատանիների շախմատի 2026 թվականի մարզային առաջնության հաղթողները 10.03.2026
Դպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի մասսայական զարգացման, արտադպրոցական և արտադասարանական աշխատանքների բարելավման, պատանի շախմատիստների մարզական կատարելագործման, ինչպես նաև Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին մարզի մասնակցությունն ապահովելու նպատակով, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ անցկացվել է Գեղարքունիքի մարզի մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների շախմատի մարզային առաջնություն՝ համայնքային և մարզային փուլերով: Համայնքային փուլի մրցումներն անցկացվել են 2026 թվականի փետրվարի 18-24-ը` Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Սարուխանի, Վարդենիսի և Վարդենիկի մասնաճյուղերում: Փետրվարի 28-ին և մարտի 7-ին Գավառի Պապին Ղանդիլյանի անվան Հ․ 2 միջնակարգ դպրոցում կայացել է առաջնության մարզային փուլը, որին մասնակցել են համայնքային փուլի արդյունքում ձևավորված թիմերը՝ շուրջ 80 պատանի շախմատիստներ:...
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությամբ արդեն չորրորդ տարին է, ինչ Գեղարքունիքի մարզում մարտ-ապրիլ ամիսները հայտարարվում է "Թատերական երկամսյակ"-ի ժամանակահատված։ Նախաձեռնության նպատակն է՝ նման հանդիպումների միջոցով մարզի բնակչությանը ավելի մոտեցնել թատերական կյանքին, շփումների ու հաղորդակցությունների միջոցով ավելացնել նրանց մշակութային գիտելիքները։ "Թատերական երկամսյակ"-ի շրջանակներում, նախորդ տարիների պես մարզ կայցելեն և ներկայացումներով հանդես կգան մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերի լավագույն թատերական խմբեր։ Այս տարի "Թատերական երկամսյակ"-ը մարզում մեկնարկեց մարտի 8-ին՝ Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում, իսկ երկամսյակի բացումն իրականացրեց Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմիեդիայի պետական թատրոնը։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ․․․


