Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Ծակքար, Լիճք և Ծովինար համայնքներում ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 24.07.2019
Հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով աշխատանքային այց կատարեց Ծակքար, Լիճք և Ծովինար համայնքներ: Ծակքարում մարզպետն այցելեց «Հոլքներ» կոչվող թաղամաս, որտեղ ընթանում են ոռոգման ջրատարի հիմնանորոգման աշխատանքները: ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրով, որի մեկնարկը տրվել է այս տարվա հուլիսի 1-ից, նախատեսվում է «Հոլքներ» թաղամասում 1,7 կիլոմետր երկարության ոռոգման ջրատարի հիմնանորոգում մետաղական կիսախողովակներով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն 600 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծակքարի համայնքապետարանը: Հիմնանորոգումից հետո ջրամատակարարումը անխափան կլինի 25 հեկտարից ավել տնամերձերի եւ սեփականաշնորհված ցանքերի համար: Շինարարական աշխատանքները կավարտվեն օգոստոսի ընթացքում...

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզի ճանապարհաշինարարների հետ 24.07.2019
Հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզի տարբեր տարածքները սպասարկող ճանապարհաշինարական կազմակերպությունների ղեկավարների հետ: Մարզպետը նախ ծանոթացավ մարզում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, ապա հանձնարարեց` աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի կառույցները շահագործման հանձնվեն սահմանված ժամկետներում և բարձր որակով: «Մեր մարզը սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով հանրապետությունում ամենաառաջատարն է: Սա մի կողմից արդյունավետ է համայնքային խնդիրների լուծման, մյուս կողմից՝ աշխատատեղերի ստեղծման առումով: ՀՀ կառավարությունը միջոցներ չի խնայում այդ ծրագրերի իրականացման հարցում: Սակայն, ի պատասխան տրամադրված միջոցների, ակնկալում ենք որակյալ աշխատանք և բոլոր ...

Նորակոչիկների հերթական խումբը ճանապարհվեց Հայոց բանակ 22.07.2019
Հուլիսի 20-ին Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Գավառի և Վարդենիսի բաժանմունքներում անցկացվեցին 2019 թվականի ամառային զորակոչի հերթական արարողությունները: Գավառի բաժանմունքում նորակոչիկներին շնորհավորեց և բարի ծառայություն մաղթեց Գեղարքունիքի մարզպետի տեղական Նարեկ Գիրգորյանը, իսկ Վարդենիսում՝ Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը: Ինչպես տեղեկացրեցին մարզային զինկոմիսարիատից, զորակոչը նշված տարածաշրջաններում ընթանում է առանց խոչընդոտների, պլանային առաջադրանքին համապատասխան: Բարձր է թե նորակոչիկների, թե նրանց ծնողների ու հարազատների տրամադրությունը: 2019 թվականի ամառային զորակոչը մարզում կշարունակվի մինչև հուլիս ամսվա վերջը:

Վարդենիսում նշվեց հանքագործի ու մետաղագործի մասնագիտական տոնը 22.07.2019
Հուլիսի 20-ին «Գեոպրոմայնինգ» ընկերությունը նշել է հանքագործի և մետաղագործի մասնագիտական տոնը: Այս տարի տոնի մեկնարկը տրվել է Արարատ քաղաքում: Տոնակակատարությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին, ընկերության ղեկավարությունը, գործընկերներ, պաշտոնական այլ անձինք: Ինչպես իրենց ելույթներում նշել են Գեղարքունիքի եւ Արարատի մարզպետները, «Գեոպրոմայնինգ» ընկերության շնորհիվ սոցիալական ոլորտում կյանքի են կոչվում նկատելի ծրագրեր: «Պետք է նշեմ, որ մեր համագործակցությունը «Գեոպրոմայնինգ»-ի հետ հաջող ընթացք ունի: Այս տարի ընկերության միջոցներով Վարդենիս քաղաքի թիվ 2, 3,4 հիմնական դպրոցներում կկառուցվեն ջեռուցման համակարգեր, որից հետո նշյալ հաստատությունները կջեռուցվեն գազով:Սա շատ կարեւոր ծրագիր է Վարդենիս քաղաքի համար, քանի որ մինչ այժմ այդ դպրոցները ջեռուցվել են նավթով կամ փայտով՝ չապահովելով լիարժեք ջեռուցում...

Գեղարքունիքի մարզպետն այցելեց ճամբարներում հանգստացող երեխաներին 22.07.2019
Հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արային Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, այցելել են հանրապետության տարբեր բնակավայրերում գործող մի շարք ճամբարներ, ուր իրենց ամառային հանգիստն են անցկացնում բոլոր մարզերից այստեղ ժամանած 8-13 տարեկան այն երեխաները, որոնց անձնական տվյալները համապատասխանում է ՀՀ կառավարության կողմից սահմանված չափորոշիչներին: Մարզպետները հանդիպել և զրուցել են հանգստացող երեխաների հետ, տեղեկացել նրանց տրամադրությունների և ճամբարի վերաբերյալ ունեցած կարծիքների մասին: Այցելուների հավաստմամբ ճամբարներում թեև նախորդ անգամ նկատված թերությունները վերացված էին, սակայն ծրագրային ...

Ֆրանսիական «Ուռա» պարային ներկայացումը դիտեցին Գավառում 21.07.2019
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև կնքված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում հուլիսի 20-ի երեկոյան Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում ցուցադրվեց «Ուռա» պարային ներկայացումը: Միջոցառման նախաձեռնությունը պատկանում էր Լիոնի « Միշել Ալլե Էգայան» պարի հայազգի՝ 13 անդամներից բաղկացած համույթին: Պարային կատարումներում ընդգրկված էին նաև մարզում ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացների մասնակից հայ սաներ՝ տարբեր տարիքային խմբերից: «Ուռա» պարային համույթն արդեն 40 տարեկան է, և այս պարը նվիրված էր համույթի գործունեության 40 ամյակին: Միջոցառման մասնակիցներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը: «Պարային համույթի գործունեության շրջանակներում...


