Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց համայնքների նորընտիր  ղեկավարներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց համայնքների նորընտիր ղեկավարներին 28.02.2019

Փետրվարի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց փետրվարի 17-ին Վարդենիս և Ակունք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավարի պաշտոնն ստանձնած Արամ Մելքոնյանին և Նիկոլա Խաչատրյանին: Մարզպետը շնորհավորեց նրանց համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթելով աշխատանքային հաջողություններ՝ ի նպաստ համայնքների զարգացման և առաջընթացի: «Ողջունում եմ ձեզ համայնքի ղեկավարի պատասխանատու և պատվաբեր պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ: Ծանր աշխատանք է ձեզ սպասվում և ջանք ու եռանդ չպետք է խնայեք, որպեսզի կատարված աշխատանքները դրական ներգործություն ունենան համայնքների տնտեսությունների բարելավման հարցում: Գեղարքունիքի մարզպետարանի ողջ աշխատակազմը պատրաստ է համագործակցել և աջակցել բոլոր աշխատանքներում: Մեր համատեղ աշխատանքը մեկ ուղղություն է ունենալու. լուծում տալ համայնքային ամենատարբեր խնդիրներին և անել հնարավորը՝ համայնքի ղեկավարի դերի կարևորության և բարձրացման համար»,- նշեց Գնել Սանոսյանը...

 Ծանրամարտի մարզադահլիճներն   ունեն  վերանորոգման և գույքի ձեռքբերման խնդիր

Ծանրամարտի մարզադահլիճներն ունեն վերանորոգման և գույքի ձեռքբերման խնդիր 28.02.2019

Փետրվարի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Լճափ, Հայրավանք, Մարտունի, Վերին Գետաշեն համայնքներում ծանրամարտի մարզիչ- մանկավարժներին: Վերջիններս մարզպետին ներկայացրին իրենց ընդհանուր գործուներության վերաբերյալ տեղեկատվություն, նշելով, որ թեև մարզում ծանրամարտի խմբակներ հաճախում է մոտ 247 ծանրորդ, սակայն մարզադահլիճները զուրկ են մարզումների համար անհրաժեշտ պայմաններից և հնարավորություններից: « Սևան քաղաքում ծանրամարտ մարզաձևի հանդեպ մեծ սեր ու հետաքրքրություն կա: Այս պահին մեր խմբակում ընդգրկված են ավելի քան 80 մարզիկներ, սակայն տարածքի փոքր լինելու հետևանքով, նրանք միաժամանակ չեն կարողանում մարզվել: Մենք տարածքի խնդիր ունենք»,- նշեց ՀՀ վաստակավոր մարզիչ, Սևան քաղաքի մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ Յուրի Սարգսյանը: «Մարտունի և Վերին Գետաշեն համայնքներում ունենք մարզադահլիճի վերանորոգման, շենքի հատակի ամրացման, ինչպես նաև գույքի ձեռքբերման անհրաժեշտություն...

Տեղեկացում 27.02.2019

Տեղեկացում՝ Մարտունի համայնքի ավագանու նիստի անցկացման վերաբերյալ...

Ներդրումային ծրագիր-առաջարկի ձևաչափ

Ներդրումային ծրագիր-առաջարկի ձևաչափ 25.02.2019

2019 թվականի ապրիլի 19-ին կայանալու է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» տնտեսական գործարար համաժողով, որի նպատակն է համախմբել ծնունդով Գեղարքունիքի մարզից Հայաստանում և արտերկրում բնակվող գործարարներին՝ մարզում ներդրումներ կատարելու, սոցիալ-տնտեսական բնույթի ծրագրեր իրականացնելու, աշխատատեղեր ստեղծելու համար: Մարզի համայնքներում ներդրումային ծրագրեր կյանքի կոչելու համար խնդրվում է մարզի բնակիչներին՝ իրենց կողմից մշակված խելացի և նպատակային գաղափարները ներկայացնել Գեղարքունիքի մարզպետարան՝ այն համապատասխանեցնելով ներդրումային ծրագիր-առաջարկի ձևաչափին: Ներկայացված ծրագրերը Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծված հանձնաժողովի կողմից քննարկվելու և հավանության արժանանալու դեպքում կներկայացվեն գործարար համաժողովի օրակարգում: Հարցերի և դիմումների համար կապվել՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ՝ Վարդուհի Մնացականյանին: Հեռ ...

Դդմաշենում հիմնվում է ինտենսիվ մեծածավալ այգի

Դդմաշենում հիմնվում է ինտենսիվ մեծածավալ այգի 25.02.2019

Փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Դդմաշեն համայնքի վարչական տարածք՝ ինտենսիվ այգու հիմնման ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղում ներկայացրեց ինտենիսվ այգու հիմնման ծրագիրն իրականացնող «Գրին Ֆարմեր» ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Կոծինյանը, ծրագրի մեկնարկը տրվել է 2018 թվականի ապրիլ ամսից: 30 հեկտարի վրա անցկացվել է կաթիլային ոռոգման համակարգ, տեղադրվել հակակարկտային ցանցեր: Ծառատունկը կիրականացվի այս տարվա ապրիլ ամսին:Ծառատնկման աշխատանքների ավարտից հետո ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված ներդրումը կազմելու է շուրջ 2 միլիարդ դրամ: « Նախատեսված է տնկել ու խնամել 110 հազար խնձորի ծառ՝ 3 տեսակով: Ինտենսիվ այգուն կից հիմնվում է սառնարանային տնտեսություն, որը հնարավորություն կտա 12-14 ամիս ժամկետով պահպանել մոտ 4 հազար տոննա բերք: Սառնարանային տնտեսության ստեղծման նախագծի իրականացման համար կներդրվի 2,2 միլիարդ դրամ: Ինտենսիվ այգու շինարարությունն իրականացրել է «Էկոշին Գրուպ» ՍՊԸ-ն՝ ապահովելով մոտ 50-60 աշխատատեղ: Ինտենսիվ այգու գործարկման...

Ընթացքի մեջ են  «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Ընթացքի մեջ են «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքները 25.02.2019

Փետրվարի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հանդիպում- քննարկում 2019 թվականի ապրիլի 19-ին կայանալիք « Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզից անհատ ձեռներեցներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, նորարարական գաղափարներ ունեցող անձինք: Քննարկումն անցկացնում էր Գեղարքունիքի մարզպետ, « Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի անցկացման մարզային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Մարզպետը ողջունեց և շնորհակալություն հայտնեց հանդիպման մասնակիցներին, վստահեցնելով, որ պետություն - մասնավոր հատված կապն ու համագործակցությունը ավելի ադյունավետ կդարձնի համաժողովի աշխատանքները և մարզը ավելի ներկայանալի կդարձնի ներդրողների համար...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-25 18:49:07