Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լուսակունքում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց

31.10.2019

Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 10 միլիոն 333 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Լուսակունքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերից եւ կավարտվեն նոյեմբեր ամսի ընթացքում: «Հոկտեմբերի վերջին օրվա դրությամբ իրականացվել է ընդհանուր աշխատանքների մոտ 70 տոկոսը: Մնացած աշխատանքները կավարտենք առաջիկա կես ամսվա ընթացքում: Ոռոգման ցանցը կառուցվում է մոտ 800 գծամետր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով: Նախկին ցանցը շատ հատվածներում գրունտային էր, որոշ հատվածներում՝ երկաթբետոնե կիսախողովակներով, որոնք քայքայվել էին ու կորցրել շահագործման պիտանիությունը, ինչի պատճառով մատակարարվող ջրի կորուստները շատ էին, ջուրը մեծ դժվարությամբ էր հասնում հողամասեր: Ավելի քան 100 տնտեսություն եկող տարվանից ապահովված կլինեն ոռոգման ջրով: Հաջորդ տարվա համար առաջնահերթ ենք համարում խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգումը, որի համար եւս կառավարության հաստատմանը կներկայացնենք սուբվենցիոն հերթական ծրագիրը, քանի որ մեր խմելու ջրի ներքին ցանցը կես դարից ավելի վաղեմությամբ է կառուցված, որտեղ գրեթե ամեն օր վթարներ են լինում ու ջրի ահռելի կորուստներ»,- նշեց Լուսակունք համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 09:28:56