Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Ծովագյուղում դիտարկեց սուբվենցիոն երկու ծրագրերի ընթացքը

31.10.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հոկտեմբերի 30-ին աշխատանքային այց կատարեց Ծովագյուղ համայնք՝ դիտարկելու ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Ծովագյուղում այժմ շինարարական նկատելի եռուզեռ է Կայարան թաղամասում, որտեղ կատարվում են բազմաբնակարան շենքերի տանիքների եւ շքամուտքերի հիմնանորոգման, ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրամադրած տվյալներով՝ սուբվենցիոն առաջին ծրագրով հիմնանորոգվում են բազմաբնակարան երկու շենքերի տանիքները եւ ութ մուտքերը: Շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 31 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա 15-20 օրերի ընթացքում: «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Գեղարքունիքի մարզպետարանին եւ Ծովագյուղի համայնքապետարանին, որոնց շնորհիվ վերջապես ունենում ենք նորոգված տանիք ու մուտքեր, ասֆալտապատ ճանապարհ, բարեկարգ միջավայր: Հիմա արդեն մեր թաղմասը քաղաքի տեսքից ոչնչով չի տարբերվում»,-ասացին բազմաբնակարան շենքերի բնակիչները:
Սուբվենցիոն երկրորդ ծրագրով ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Կայարան թաղամասի 24 փողոցի 6-րդ նրբանցքում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 55 միլիոն 100 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Ասֆալտապատվում է 600 գծամեր երկարության եւ 4450 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ: Համայնքապետարանի տրամադրած միջոցների հաշվին, մեկ այլ ծրագրով, հիմնանորոգվել կամ թարմացվել են ասֆալտապատվող ճանապարհով անցնող կոյուղագիծը, խմելու ջրատարը, տեղադրվել են մայթերի եզրաքարեր: Շինարարական աշխատանքները կավարտվեն հաշված օրերի ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06