Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Սեւանում կատարեց քաղաքացիների ընդունելություն

30.10.2019

Հոկտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Սեւանի քաղաքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետին առաջինը դիմեցին Սեւան քաղաքի Նալբանդյան-36 բազմաբնակարան վթարային շենքի 5 ընտանիքների ներկայացուցիչներ: Ինչպես ներկայացրին դիմումատուները՝ Նալբանդյան-36 հասցեում բնակվող 16 ընտանիքներից 12-ը ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակին ստացել են փոխհատուցում եւ այլ հասցեներում ձեռք բերել բնակարաններ, իսկ ահա իրենք տարբեր պատճառներով զրկվել են փոխհատուցումից ու շարունակում են բնակվել խիստ վթարային բնակարաններում: Մարզպետը խոստացավ դիմումատուներին՝ խնդիրը քննարկել համապատասխան գերատեսչությունների հետ եւ գտնել հարցի վերջնական լուծումը: Նաիրյան փողոցի վթարված բնակարաններից մեկի բնակիչը եւս մարզպետին դիմեց փոխհատուցման կարգով նոր բնակարան ձեռք բերելու խնդրանքով: «Յոթ շնչով մնացել ենք դրսում, անելանելի սոցիալական ծանր վիճակում ենք, խնդրում ենք ձեր օգնությունը»,-ներկայացրեց դիմումատուն: Բնակարաններ ձեռք բերելու կամ բնակարանային պայմանները բարելավելու խնդրանքով մարզպետին դիմեցին Արցախյան ազատամարտի մասնակից երկու քաղաքացիներ, որոնց անուններն ամենատարբեր պատճառներով չեն հայտնվել ՀՀ ՊՆ կողմից իրականացվող բնակարանային պայմանների բարելավման պետական ծրագրերի ցուցակներում: Ընտանեկան նպաստների համակարգից օգտվող մեկ քաղաքացի մարզպետին դիմեց աջակցության խնդրանքով՝ իր բնակարանում հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Երկու քաղաքացի էլ դիմեցին բուժման նպատակներով աջակցություն ստանալու խնդրանքով: Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման եւ կպատասխանվեն օրենքով սահմանված կարգով: «Այսօրվա բարձրացված հարցերը պահանջում են լուրջ քննարկումներ տարբեր գերատեսչությունների հետ, ինչպես նաեւ՝ որոշակի ժամանակ: Ամեն դեպքում, կփորձենք համատեղ ուժերով գտնել հարցերի լուծումները, աջակցել դիմումատուներին, քանի որ բոլորն էլ ունեն հրատապ աջակցության կարիք»,-նշեց Գնել Սանոսյանը: Դիմումատուների մի մասին մարզպետը տրամադրեց դրամական օգնություն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59