Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակ եւ Վարդենիս քաղաքները ստացել են հերթական տեխնիկական միջոցները

31.10.2019

Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Ճամբարակ խոշորացված համայնքները «Տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից իրականացվող «Վարդենիս եւ Ճամբարակ խոշորացված համայնքների կոմունալ ծառայությունների բարելավում եւ ճանապարհների որակյալ սպասարկում՝ տեխնիկական վերազինման միջոցով» ծրագրի շրջանակներում ստացան ծրագրով նախատեսված եւս մեկական տեխնիկա՝ էքսկավատոր եւ գրեյդեր: Ինչպես տեղեկացրին Վարդենիսի եւ ճամբարակի համայնքապետարաններից, Էքսկավատորը տրվել է Վարդենիսի, գրեյդերը՝ Ճամբարակի համայնքապետարանին: Վարդենիս համայնքը ստանում է չորրորդ, Ճամբարակ համայնքը՝ հինգերոդ տեխնիկան: «Առաջիկայում ստանալու ենք նաեւ բեռնատար մեքենաներ, այլ տեխնիկական միջոցներ, որոնց թիվը կհասցվի ութի: Տարվա բոլոր եղանակներին դրանք անխափան կծառայեն մեր բնակիչների, տնտեսությունների ու կազմակերպությունների կարիքներին, կոմունալ ծառայությունների սպասարկման որակի բարձրացմանն ու ապահովմանը»,-ներկայացրին Վարդենիսի եւ Ճամբարակի համայնքապետարաններից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59