Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Շողակաթ և Ճամբարակ համայնքներ 05.03.2019
Մարտի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Շողակաթ համայնքի Դրախտիկ , Շողակաթ և Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրեր: Դրախտիկում մարզպետն այցելեց տեղի միջնակարգ դպրոց, որտեղ դիտարկեց նոր պատուհանների և դռների տեղադրման աշխատանքները: Ինչպես տեղում ներկայացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, Դրախտիկի դպրոցի գործող 12 դասասենյակների նոր դռների ու պատուհանների տեղադրման աշխատանքները մեկնարկել են այս տարվա փետրվարի երկրորդ տասնօրյակից և ավարտվել մարտի սկզբին: Տեղադրվել է 34 եվրոպատուհան և 10 դուռ: Շինանյութի ձեռքբերման և շինարարական աշխատանքների իրականացման համար Շողակաթի համայնքապետարանը հատկացրել է 1 միլիոն 485 հազար դրամ, իսկ Դրախտիկի դպրոցի տնտեսված միջոցներից ՝ 960 հազար դրամ: Դպրոցը շինարարական աշխատանքներում ներդրել է նաև «Բարի գործեր» ծրագրից շահած 1,5 միլիոն դրամը: «Կատարված աշխատանքներից հետո արդեն դասասենյակներում հնարավոր է դարձել պահպանել տաք ջերմաստիճան: Հուսով ենք ...

Հայտարարություն 05.03.2019
Գանձակի գյուղապետարանը հայտարարություն է տարածել համայնքի տարածքում թափառող շներին հրազենի միջոցով ոչնչացնելու միջոցառումների մասին: Ելնելով նախատեսված գործողություններից՝ Գեղարքունիքի մարզպետարանը հորդորում է թե Գանձակի, թե մարզի մյուս բոլոր համայնքապետարաններին՝ զերծ մնալ թափառող շներին հրազենով ոչնչացնելու քայլերից, որն արգելված է օրենքով, և փոխարենը կիրառել բնապահպանական օրենսդրությանը համապատասխանող միջոցառումներ՝ համագործակցելով ՀՀ բնապահպանության նախարարության և իրավասու այլ կառույցների հետ: Գեղարքունիքի մարզպետարան

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը ներկայացրեց Վարդենիս նորընտիր համայնքի ղեկավարին 05.03.2019
Մարտի 5-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը Վարդենիս համայնքի ավագանու կողմից հրավիրված արտահերթ նիստի ընթացքում Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմին և ավագանու անդամներին ներկայացրեց Վարդենիսի նորընտիր համայնքապետ Արամ Մելքոնյանին: Մարզպետի տեղակալը նշեց, որ Վարդենիսում փետրվարի 17-ին անցկացված ընտրությունները եղել են արդար, հրապարակային ու թափանցիկ, իսկ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել: Շնորհավորելով համայնքի ղեկավարին՝ Նարեկ Գրիգորյանը հույս հայտնեց, որ նրա ղեկավարությամբ համայնքում լուծում կստանան սոցիալ-տնտեսական այն հիմնախնդիրները, որոնք կուտակվել են տարիների ընթացքում: Արամ Մելքոնյանը հավաստիացրեց, որ կձգտի ամեն կերպ արդարացնել ընտրողների վստահությունը, միշտ լինել բնակիչների կողքին, աշխատել անմնացորդ նվիրումով՝ համայնքի զարգացման համար համախմբելով բոլոր կարող ուժերին: Նիստի աշխատանքների ավարտից հետո մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը և համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը այցելեցին ...

Աշխատանքային խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետարանում 01.03.2019
Մարտի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին աշխատանքային և կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր: «Այսօր մենք առաջնահերթության կարգով անդրադանալու ենք Գեղարքունիքի մարզում ապրիլի 19-ին կայանալիք «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի, մարտի 23-ին կայանալիք «Մաքուր Հայաստան » համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներին և մարզի համայնքներից ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Նշված բոլոր միջոցառումները մարզում լավագույնս կազմակերպելու և անցկացնելու նպատակով հարկավոր է իրականացնել թիմային աշխատանք և աջակցել համայնքների ղեկավարներին ՝ հատկապես սուբվենցիոն ծրագրերի ներկայացման հարցում: Կան համայնքների ղեկավարներ, ովքեր պասիվ վարքագիծ են դրսևորում սուբվենցիոն ծրագրեր ներկայացնելու հարցում, սակայն կան նաև ակտիվ ...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն Աստղաձորում անցկացրեց հանրային քննարկում 01.03.2019
Մարտի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Աստղաձորում բնակչության հետ անցկացրեց հանրային քննարկում՝ համայնքում մի շարք հրատապ լուծում պահանջող ծրագրերի իրականացման առաջնահերթությունները որոշելու նպատակով: «Հրատապ ծրագրերի իրականացման առաջնահերթությունները որոշելու համար ես կարևորում եմ գյուղի հանրության կարծիքը, որը ցանկալի է լսել ոչ թե աշխատասենյակում, այլ տվյալ համայնքում: Հիմա մեր պետությունն այն վիճակում չէ, որ կարողանա միանգամից լուծում տալ տարիների ընթացքում կուտակված բոլոր հիմնախնդիրներին, սակայն դրանց մի մասի կարգավորման համար ունի որոշակի հնարավորություններ: Համայնքի ղեկավարի կողմից ներկայացվել է հրատապ լուծում պահանջող հարցերի շարք, որոնց առաջնահերթությունները մենք պետք է որոշենք՝ հիմնվելով ձեր կարծիքների վրա: Մենք պատրաստ ենք լսել ձեր առաջարկությունները, որից հետո կկայացնենք համապատասխան որոշում»,-հանրությանը դիմեց Գնել Սանոսյանը: Համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ Աստղաձորի բնակչության համար կենսական ...

Փերտրվարի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Բաց սահմաններ» ՀԿ նախագահ Էլեոնորա Բեգոյանին եւ ծրագրի հետազոտող փորձագետ Գոհարիկ Տիգրանյանին: Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեցին հյուրերը, «Բաց սահմաններ» ՀԿ-ն, որը գործում է արդեն երեք տարի, Հայաստանում գործունեություն է ծավալում ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական եւ խաղաղարար միջոցառումների իրականացման ոլորտներում: «Մեր օրակարգում է հասարակագիտություն առարկայի գործող դասագրքի արդյունավետության եւ դասավանդման դրվածքի ուսումնասիրությունը, ինչը մենք համարում ենք շատ կարեւոր գործոն ժողովրդավարական արժեքների պահպանման եւ գիտելիքների հարստացման տեսանկյունից: Ուսումնասիրության ընթացքում Գավառի տարածքի մի շարք դպրոցներում ծրագրել ենք քննարկումներ ուսուցիչների եւ աշակերտների հետ, որպեսզի պարզենք, թե հասարակագիտություն առարկայի գործող...