Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գրենոբլում Գեղարքունիքի մարզի պատվիրակությունն ունի հագեցած օրակարգ

07.11.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ղեկավարած պատվիրակության անդամները շարունակում են հանդիպումները Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզում, ծանոթանում համագործակցային ոլորտների գործունեությանը, մտքեր և փորձ փոխանակում :
Նոյեմբերի 7-ին Գեղարքունիքի պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են «IRAPA» տուրիստական հարթակի հանձնախմբի ժողովին, համատեղ քննարկել տուրիզմի ոլորտում կողմերի միջև իրականացված և նախատեսվող անելիքները: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Վիենի և Գրենոբլի քաղաքապետարանների պատասխանատու աշխատակիցներ, Սևանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներ:
Նույն օրը Գեղարքունիքի մարզի պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ասոցիացիայի անդամների հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում 2019 թվականին իրականացվող ծրագրին, խոսել 2020 թվականի ծրագրային հեռանկարների մասին:
Օրն ավարտվել է ևս մեկ հանդիպմամբ, որը կայացել է «Հայաստան. փոխանակում և աջակցություն» ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որտեղ ամփոփվել են 2019 թվականի ընթացքում իրականացված ծրագրերը, 2020 թվականի ծրագրային հեռանկարները, խոսվել է ասոցիացիայի կողմից Իզերում հայկական մշակույթի առաջխաղացմանը նպաստող միջոցառումների մասին:
Իսկ երեկոյան նախատեսվում է միջոցառում Գրենոբլի և Դոֆինեի հայ մշակույթի տանը, Իզերում գործող և հայկական սփյուռքը ներկայացնող ասոցիացիաների մասնակցությամբ: Այդ ընթացքում կներկայացվեն նաև Իզեր - Գեղարքունիք և Սևան-Գրենոբլ համագործակցությունների տուրիստական օպերատորների կողմից իրականացվող ծրագրերը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59