Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի վերաբերյալ քննարկում Կոտայքի մարզպետարանում

«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի վերաբերյալ քննարկում Կոտայքի մարզպետարանում 03.06.2019

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման» վարկային ծրագրի վերաբերյալ հերթական քննարկումը Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի քաղաքային համայնքների ղեկավարների մասնակցությամբ: ՏԿԶՆ տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանը նախ ևս մեկ անգամ ներկայացրել է վարկային ծրագիրը: Ֆինանսների նախարարության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքված համաձայնագրով նախատեսվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում Եվրոպական Միության չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր կառուցել (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները) և ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ:

Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստում քննարկվեցին սոցիալ-տնտեսական և կրթական բնույթի  հարցեր

Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստում քննարկվեցին սոցիալ-տնտեսական և կրթական բնույթի հարցեր 31.05.2019

Մայիսի 31-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստի աշխատանքներին մասնակցեցին նաեւ հանրակրթական դպրոցների տնօրենները եւ զինղեկները, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչները, այլ պաշտոնյաներ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լավագույն աշխատանքի համար ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից տրված շնորհակալագիրը հանձնեց Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանին, ով եւ պարգեւը ստանալուց հետո հանդես եկավ օրակարգային առաջին հարցի զեկուցմամբ: Այն վերաբերում էր ՀՀ ՊՆ կողմից իրականացվող «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի իրազեկման հետ կապված խնդիրներին: Նա նշեց, որ...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Երեխաների պաշտպանության  միջազգային օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 31.05.2019

Սիրելի հայրենակիցներ: Յուրաքանչյուր ծնողի համար չկա ավելի վեհ նպատակ, քան իր երեխաների համար անհոգ ու երջանիկ կյանք ապահովելն է: Իսկ դրան հասնելու համար Նոր Հայաստանի յուրաքանչյուր ընտանիքում ու խնամքի հաստատություններում մեր երեխաները մեր պետության հովանու եւ բոլորիս բարեխնամ ձեռքերի ներքո պետք է իրենց զգան ավելի պաշտպանված, ավելի անհոգ եւ խնամված, ուշադրության արժանացած, քաղաքացուն արժանի կրթություն ու դաստիարակություն ստացած: Նրանց լուսավոր ապագան ապահովելու համար ամեն մեկս պետք է ձգտենք յուրովի՝ սեր ու նվիրում դնելով մեր երեխաների ապրած ամեն մի օրվա ու ժամի, ամիսների ու տարիների մեջ, միշտ լինելով նրանց պաշտպանողն ու քաջալերողը: Մեր երեխաներին ցանկանում եմ խաղաղ ու ապահով հայրենիք, ստեղծարար ու ներդաշնակ ընտանիք, անհոգ ու երջանիկ մանկություն: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետը խրախուսեց  «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովի աջակիցներին

Գեղարքունիքի մարզպետը խրախուսեց «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովի աջակիցներին 30.05.2019

Մայիսի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց 2019 թվականի մայիսի 11-ին կայացած «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովի աջակիցներին եւ օժանդակողներին: Գնել Սանոսյանը շնորհակալագրերը հանձնելուց առաջ անդրադարձավ համաժողովի կազմակերպման աշխատանքներում աչքի ընկած անձանց ու կազմակերպությունների արդյունավետ, փոխհամագործակցված աշխատանքին, ինչի շնորհիվ այն բարձր գնահատականի է արժանացել հանրապետության ղեկավարության ու մի շարք գերատեսչությունների կողմից: «Այս դահլիճում է հավաքվել այն կորիզը, որն օգնեց ու աջակցեց մեզ՝ գործարար համաժողովը հավուր պատշաճի կազմակերպելու եւ անցկացնելու հարցում: Համաժողովն իր բովանդակային առումով ու բարձր մակարդակով տպավորել է ՀՀ վարչապետին ու մի շարք գերատեսչությունների ղեկավարների...

Քաղաքացիների ընդունելություն Մարտունի քաղաքում

Քաղաքացիների ընդունելություն Մարտունի քաղաքում 29.05.2019

Մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Մարտունու քաղաքապետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Աշխատանքի տեղավորման, բնակարանի բարեկարգման, դրամական աջակցության, դպրոցական գույքի ձեռքբերման, բժշկական օգնության, ներհամայնքային ճանապարհների բարեկարգման, համայնքներում աղբահանության և աղբավայրի ցանկապատման , միջհամայնքային երթուղիների ավելացման, հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի և զբաղվածության կենտրոնի բացակայության խնդիրներով դիմած քաղաքացիների մի մասին մարզպետը պատասխանեց տեղում, իսկ մնացած դիմումատուներին պատասխան կտրվի ներկայացրած հարցերի վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո, օրենքով սահմանված կարգով:

Գեղարքունիքում կկազմակերպվի ձկան կերակրատեսակների փառատոն

Գեղարքունիքում կկազմակերպվի ձկան կերակրատեսակների փառատոն 29.05.2019

Գեղարքունիքի մարզում այս տարվա սեպտեմբեր ամսին առաջին անգամ կազմակերպվելու է ձկան կերակրատեսակների փառատոն, որին հիմնականում մասնակցելու են մարզի ռեստորանների ներկայացուցիչները: Այն կազմակերպվելու եւ անցկացվելու է «Հայաստանի ռեստորանների միության» եւ «Հայ խոհարարների ավանդույթների պահպանման եւ զարգացման» ՀԿ նախաձեռնությամբ ու Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ: Ծրագիրը կյանքի կոչելու նպատակով էլ վերջերս Գեղարքունիքի մարզպետարանում նախաձեռնողների կողմից Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուշադրությանը ներկայացվեց փառատոնի նախագիծը: «Հայ խոհարարների ավանդույթների պահպանման եւ զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, նույն կազմակերպության խորհրդի անդամ, « Ծաղկունք» հյուրատան տնօրեն Յուրա Սարգսյանը եւ «Հայաստանի ռեստորանների միության» մի խումբ անդամներ Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացած հանդիպման ժամանակ նշեցին, որ ծրագրվող փառատոնի ընթացքում մասնակիցներին են մատուցվելու...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-15 15:38:58