Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի և Իզերի դեպարտամենտի նախագահի միջև ստորագրվել է համագործակցության 2019-2021 թվականների պայմանագիրը

08.11.2019

Նոյեմբերի 8-ին Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան -Պիեռ Բարբիեն ստորագրել են Իզեր-Գեղարքունիք ապակենտրոնացված համագործակցության 2019-2021 թվականների պամանագիրը: Նշված ժամանակահատվածում կողմերը կշարունակեն և կխորացնեն համագործակցությունը տուրիզմի, ֆրանսերեն լեզվի ուսուցման և տարածման, մշակույթի և առողջապահության ոլորտներում: Պայմանագիրը ստորագրվել է Լիոնում Հայաստանի փոխհյուպատոս Գայանե Մանուկյանի, մշակույթի, ժառանգության և ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոյի, Իզեր-Գեղարքունիք համագործակցության օպերատորների, հայկական սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ղեկավարած պատվիրակությունն այնուհետև Գրենոբլում հրավիրվել է մասնակցելու Սևանի և Գրենոբլի քաղաքապետարանների միջև 2020-2022 թվականների ապակենտրոնացված համագործակցության պայմանգրի ստորագրան արարողությանը:
Հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել նվերների փոխանակման արարողություններ: Գեղարքունիքի մարզի պատվիրակության անդամները հրավիրվել են՝ դիտելու հայալեզու ստեղծագործությունների վրա հիմնված ներկայացում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55