Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունու ծննդատունը եւ բժշկական կենտորոնը վերազինվել են նորագույն բժշկական սարքավորումներով

13.11.2019

Մարտունի քաղաքի ծննդատունը եւ բժշկական կենտրոնը իրենց տնտեսված միջոցների հաշվին ձեռք են բերել նորագույն բժշկական լաբորատոր եւ գործիքային սարքավորումներ, որոնց գործարկմամբ բարձրանում է բուժսպասարկման որակը եւ բուժհետազոտությունների արդյունավետությունը: Նորագույն սարքավորումների աշխատանքը դիտարկելու նպատակով Մարտունու ծննդատուն եւ բժշկական կենտրոն այցելեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես տեղում ներկայացրեց «Մարտունու ծննդատուն¦ ՓԲԸ տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, բուժհաստատությունը ձեռք է բերել ուլտրաձայնային հետազոտման սարք, որի համար տնտեսված միջոցներից հատկացվել է 9,5 միլիոն դրամ: §Նորագույն սարքավորումը հայտնաբերում է մանկաբարձագինեկոլոգիական, ինչպես նաեւ երակների եւ պտղի անոթների հետ կապված հիվանդությունները, տարբեր տեսակի արատներ, որոնք հնարավոր կլինի կանխարգելել ժամանակին: Այս սարքավորումը մեր հազարավոր շահառուներին հնարավորություն կտա՝ ճշգրիտ հետազոտություններ անցնել տեղում: Մինչեւ հունվար ամիսը մենք մեր միջոցների հաշվին սպասարկումը կիրականացնենք անվճար, իսկ 2020 թվականից հետազոտությունները կիրականացվեն պետպատվերով»,-ներկայացրեց ծննդատան տնօրենը:
Մարտունու բժշկակական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը ներկայացրեց նոր ձեռք բերված իմունոհեմոլյումինեսցենտային եւ հեմոտոլոգիական անալիզատոր սարքերի արդյունավետությունը: «Սարքավորումները ձեռք է բերվել մեր տնտեսված միջոցների հաշվին, շուրջ 8 միլիոն դրամ արժեքով: Դրանք հնարավորություն են տալիս՝շուրջ 300 տեսակի հետազոտություններ իրականացնելու համար: Սրանով մեր լաբորատորիայի աշխատանքի որակն ու արդյունավետությունը բարձրանում է ավելի քան 10 անգամ: Լաբորատոր հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու համար ձեռք ենք բերել նաեւ ժամանակակից բիոքիմիկան անալիզատոր, որը կտեղադրենք ու կշահագործենք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Այս քայլերի շնորհիվ տարբեր հետազոտությունների համար մեր բնակիչները ստիպված չեն լինի դիմել մայրաքաղաքի բուժհաստատությունների օգնությանը»,-նշեց տնօրենը:
Գնել Սանոսյանն այցելեց նաեւ թերապեւտիկ բաժանմունք, զրուցեց բուժանձնակազմի հետ, տնօրինությանն անհրաժեշտ ցուցումներ տվեց դիահերձարանի շենքային նոր պայմանների ապահովման վերաբերյալ: «Մարտունի քաղաքի երկու բուժհաստատություններն էլ շատ կարեւոր ձեռքբերում են ունեցել:Այդ նորագույն սարքավորումները, որոնք ոչնչով չեն զիջում մայրաքաղաքի առաջատար հաստատությունների սարքավորումներին, կապահովեն որակյալ բուժսպասարկում, շատ հիվանդությունների բուժումն ու կանխարգելումը կիրկականացվի տեղում:Մարտունու բժշկական կենտրոնում առաջացել է նոր դիահերձարանի շենք ունենալու խնդիրը, քանի որ, կապված բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման հետ, հին դիահերձարանի շենքը քանդվելու է: Բացի այդ, նոր դիահերձարանը պահանջելու է ավելի արդիական ու նորացված պայմաններ: Այդ խնդիրը մենք պետք է լուծենք հնարավորինս սեղմ ժամկետներում »,-այցի արդյունքներն ամփոփեց մարզպետ Գնել Սանոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 09:28:56