Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Մարտունու բժշկական կենտրոնում կբացվի հեմոդիալիզի ծառայություն

Մարտունու բժշկական կենտրոնում կբացվի հեմոդիալիզի ծառայություն 22.03.2019

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում հեմոդիալիզի ծառայության բացման ուղղությամբ: Այն ժամանակավորապես հիմնվելու եւ գործելու է բժշկական կենտրոնի ներկայիս շենքի տարածքում, ապա տեղափոխվելու է նորակառույց շենք, որի շինարարության մեկնարկը տրվելու է այս տարվանից: Հեմոդիալիզի ծառայության գործունեության տարածքի ընտրության նպատակով մարտի 22-ին Մարտունու բժշկական կենտրոնում խնդիրը համատեղ քննարկեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ առողջապահական նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Սարգսյանը եւ Մարտունու...

Համապետական մաքրության օրվան ընդառաջ

Համապետական մաքրության օրվան ընդառաջ 21.03.2019

Սիրելի՛հայրենակից, հիշի՛ր մարտի 23-ը համապետական շաբաթօրյակի օրն է: Դուրս արի տանից և քո բարեկամների, հարևանների, գործընկերների հետ մաքրիր քո բակը, քո փողոցը, քո համայնքը: Լուսանկարները՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի և Ջիլ բնակավայրի մաքրման ենթակա աղբանոցների:

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց  Սևանի և Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների մշակմանը նվիրված խորհրդատվական հանդիպում

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց Սևանի և Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների մշակմանը նվիրված խորհրդատվական հանդիպում 21.03.2019

Մարտի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում ԵՄՋՆ+ ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ անցկացվեց խորհրդատվական հանդիպում՝ նվիրված Սևանի և Հրազդանի գետավազանային կառավարման պլանների մշակման գործընթացին: Ինչպես ներկայացրեց ծրագիրն իրականացնող «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ Արևիկ Հովսեփյանը, Սևանի և Հրազդանի գետավազանային կառավարման պլանը նկարագրում է ավազանների բնապահպանական նպատակները և դրանց հասնելու համար նախատեսվող միջոցառումները: Խորհրդակցական առաջին համաժողովը հյուրընկալել է մոտ 50 տեղական շահառուների՝ ներառյալ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնեսության և բնապահպանության վարչության, ջրավազանային պլանավորման կազմակերպությունների, փոքր և խոշոր ջրօգտագործողների, ՀԿ-ների ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների ու լրագրողների, պարզելու նրանց տեսակետները ...

 Լիճքում անցկացվեց բռնցքամարտի մարզային առաջնություն

Լիճքում անցկացվեց բռնցքամարտի մարզային առաջնություն 21.03.2019

2019 թվականի մարտի 16-ին և 17-ին Լիճք համայնքում անցկացվեց Գեղարքունիքի մարզի 2003-2004 թվականներին ծնված պատանիների բռնցքամարտի մարզային առաջնություն: Առաջնությանը մասնակցում էին մարզադպրոցների, մարզական ընկերությունների և համայնքների կողմից հայտավորված բռնցքամարտիկները: Այն անցկացվեց բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն: Մարտի 16-ի մենամարտերում որոշվեցին ուժեղագույները, որոնք հաջորդ օրը՝ եզրափակիչ մենամարտերում որոշեցին առաջնության հաղթողներին: Մրցումներն անցկացրեց և արդյունքներն ամփոփեց մրցավարական հանձնաժողովը: 46 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Սպարտակ Ստեփանյանը, Սևան, 48 կգ քաշային կարգում՝ Վարդան Ալեքսանյանը, Լիճք, 50 կգ քաշային կարգում՝ Վազգեն Հունանյանը, Մարտունի, 52 կգ քաշային կարգում՝ Սամվել Ավետիսյանը,Լիճք, 54 կգ քաշային կարգում՝ Նարեկ Զախարյանը, Մարտունի, 57 կգ քաշային կարգում՝ Նաիրի Նաջարյանը, Կարմիրգյուղ, 60 կգ քաշային կարգում՝ Վարդան Խաչատրյանը, Սևան, 63 կգ...

Գեղարքունիքի մարզում ամփոփվեցին  դպրոցական առարկայական օլիմպիադայի արդյունքները

Գեղարքունիքի մարզում ամփոփվեցին դպրոցական առարկայական օլիմպիադայի արդյունքները 21.03.2019

Գեղարքունիքի մարզում ավարտվեց դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցեցին մարզի հանրակրթական դպրոցների 425 աշակերտներ: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կրթության բաժնի տեղեկացմամբ օլիմպիադաներն անցկացվել են մաթեմատիկա, պատմություն, քիմիա, հայոց լեզու, կենսաբանություն, ինֆորմատիկա, ռուսաց լեզու, ֆիզիկա, աշխարհագրություն, գրականություն, ՆԶՊ, անգլերեն, ֆրանսերեն,գերմաներեն, աստղագիտություն ու հայոց եկեղեցու պատմություն առարկաներից, որտեղ հաղթող են ճանաչվել 78 աշակերտ: Նրանք Գեղարքունիքի մարզը կներկայացնեն առաջիկայում կայանալիք հանրապետական օլիմպիադայում: Ութական մասնակիցներ կլինեն պատմություն, հայոց լեզու, ռուսաց լեզու եւ հայոց եկեղեցու պատմություն, յոթական մասնակից՝ գրականություն եւ ՆԶՊ, 6 մասնակից՝ քիմիա, հնգական...

ՀՀ Գեղարքունիքի մարզի 2019 թվականի մարտի 23-ի համապետական շաբաթօրյակին փակման ենթակա համայնքների /բնակավայրերի/ աղբանոցները

ՀՀ Գեղարքունիքի մարզի 2019 թվականի մարտի 23-ի համապետական շաբաթօրյակին փակման ենթակա համայնքների /բնակավայրերի/ աղբանոցները 21.03.2019

1. Թթուջուր բնակավայր 2. Գետիկ բնակավայր 3. Գ. Մարտունի բնակավայր 4. Այգուտ բնակավայր 5. Դպրաբակ բնակավայր 6. Կալավան բնակավայր 7. Ձորավանք բնակավայր 8. Անտառամեջ բնակավայր 9. Ջիլ բնակավայր 10. Դրախտիկ բնակավայր 11. Ազատ բնակավայր 12. Շատվան բնակավայր 13. Նորակերտ համայնք 14. Ակունք համայնք 15. Ծաղկունք համայնք 16. Մեծ Մասրիկ համայնք 17. Կարճաղբյուր համայնք

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-25 18:49:07