Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում դպրոցական ճաշարանների վերանորոգման հետ կապված հարցեր

28.11.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նոյեմբերի 28-ին ընդունեց ՄԱԿ- ի «Պարենի Համաշխարհային Ծրագրի» Ծրագրային քաղաքականության պատասխանատու Գայանե Տոնոյանին, ՄԱԿ- ի ՊՀԾ «Դպրոցական սնունդ» ծրագրի մարզային համակարգող Կարեն Հակոբյանին: Ծրագրի պատասխանատուները Գնել Սանոսյանին ներկայացրեցին այն աշխատանքները, որոնք վերջերս իրականացվել են մարզի դպրոցների համար: Ինչպես արդեն պլանավորվել էր, այս տարվա ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ծրագրի պատասխանատուները մարզում գործող 117 դպրոցներում իրականացրել են դպրոցական ճաշարանների մոնիթորինգ, հստակեցրել, թե ինչ պայմաններ, ինչպիսի հագեցվածություն և դպրոցականներին սնունդ տրամադրելու հնարավորություններ ունեն դրանք, որպեսզի աջակցեն այդ ճաշարանների բարեկարգման և գույքի ձեռքբերման հարցերում: «Մեր կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում ընտրել ենք 68 դպրոցներ, որոնց և ՄԱԿ-ի ՊՀԾ-ի «Դպրոցական սնունդ» ծրագրի կողմից, ՌԴ ֆինանսավորմամբ օրերս արդեն տրամադրել ենք շինանյութ: Նշված դպրոցների ճաշարաններում շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն դպրոցների կամ բարերարների միջոցների հաշվին: Շինարարական աշխատանքների ավարտից հետո արդեն ճաշարաններին կտրամադրենք անհրաժեշտ գույք»,- տեղեկացրեց Գայանե Տոնոյանը: Ըստ Ծրագրի պատասխանատուների՝ ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում են նման աշխատանքների իրականացում նաև մարզի մնացած դպրոցների ճաշարաններում:
ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրի համակարգողները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ քննարկեցին նաև ծրագրի իրականացմանը վերաբերող այլ բաղադրիչներ, մասնավորապես՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի հետ առնչվող պատասխանատուների վերապատրաստումներ, Ծրագրի նոր ֆինանսավորման համակարգի անցնելու հետ կապված հարցեր: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն առաջարկեց ծրագրերի իրականացման ընթացքում համագործակցել Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ, որն առավել արդյունավետ կդարձնի աշխատանքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53