Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղհովիտի «Քռա» թաղամասի համար ոռոգման ջրագիծ է կառուցվել

29.11.2019

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի «Քռա» թաղամասի համար կառուցվել է ոռոգման նոր ջրատար, ինչի շնորհիվ տնտեսությունները 2020 թվականի ոռոգման շրջանից լիովին ապահովված են լինելու ոռոգման ջրով: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում «Քռա»թաղամասի համար կառուցվել է ոռոգման ջրատար, ինչի շնորհիվ ոռոգելի է դարձել շուրջ 200 հեկտար տնամերձ հողատարածք: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 15 միլիոն 960 հազար դրամ, որի 70 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Գեղհովիտի գյուղապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հոկտեմբերից եւ ավարտվել նոեյեմբերի 27-ի դրությամբ: Կառուցվել է 353 մետր երկարության ջրատար՝ երկաթյա խողովակներով, որը սնվելու է Արգիճի գետից, ինքնահոս եղանակով: «Թաղամասը նոր է, աճող ու զարգացող: Այստեղ առաջին անգամ է ոռոգման ջուր մատակարարվելու, որից կօգտվեն բոլոր տնտեսությունները: Այժմ այստեղ ունենք շուրջ 80 տնտեսություն, որոնց թիվը մոտակա տարիներին կավելանա: Ջրատարի հզորությունը կբավարարի բոլորի պահանջները: Այն կնպաստի թաղամասի զարգացմանը»,-նշեց Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53