Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեցին սահմանապահ դիրքեր

27.11.2019

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը» եւ ‹‹City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը աշխատանքային այց կատարեց Ճամբարակ եւ Շողակաթ խոշորացված համայնքներ ու ՀՀ ԶՈՒ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված սահմանապահ դիրքեր: Աննա Հակոբյանին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրևամանատար Դավիթ Մանուկյանը, Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, ‹‹Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ղեկավար Ժիրայր Էդիլյանը, պաշտոնական այլ անձինք: Աննա Հակոբյանի այցի առաջին կանգառը ՀՀ ԶՈՒ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում էր, որտեղ նա զրուցեց մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։
‹‹Զինված ուժերը, մեր բանակը ոչ միայն իմ, այլեւ մեր ամբողջ ժողովրդի հոգատարության եւ ուշադրության ներքո է։ Եվ ես էլ, որպես մեր ժողովրդի մի մասնիկ, ամեն անգամ, երբ հնարավորություն եմ ունենում այցելելու զինվորներին, մեծ սիրով համաձայնվում եմ՝ գալ եւ կանգնել իրենց կողքին եւ տեսնել այն պայմանները, որտեղ իրենք ծառայություն են իրականացնում, մեր անվտանգությունն են պահպանում, դա ուժ է տալիս, վստահություն է տալիս։ Մի բան է Երեւանում կամ քաղաքում մտածել եւ զգալ այդ ուժը, բոլորովին այլ զգացողություն է, երբ դու ունես հնարավորություն՝ լինել այստեղ, ուր այլ ոգի կա։ Ինչ վերաբերում է իմ որդուն՝ վստահ եմ, որ ինքը շատ լավ եւ կարգապահ զինվոր է, մեր բանակին արժանի զինվոր է»,- ասաց Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ այն պայմանները, որ տեսել է այցելության ժամանակ, շատ ոգեւորիչ են, ու ինքը շատ կցանկանա, որ բոլոր դիրքերում զինվորները նման պայմաններում ծառայեն։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ շեշտեց, որ վերջին տարիներին այստեղ շատ բան է փոխվել մեր դիրքերի ամրապնդման, պաշտպանունակության բարձրացման ու մի շարք այլ առումներով: ‹‹Այս սահմանապահ դիրքը գտնվում է բավական բարդ տարածքի վրա, երկարաշունչ ու ցուրտ ձմեռային գոտում:Բայց, ի պատիվ մեր պայմանագրային զինծառայողների, հաղթահարվում է ամեն մի դժվարություն, աստիճանաբար բարելավվում են մարտական հերթապահության, կնեցաղային ու այլ կարգի պայմանները: Շատ բան է փոխվել անվտանգության ապահովման առումներով, շատ նորություններ ունենք, որոնք մնում են գաղտնի ու ենթակա չեն հրապարակման: Իսկ նմանօրինակ այցերը թեւավորում են զինվորներին և մենք դրանկան լիցքեր ենք ստանում նրանց ոգեւորությունից: Մեր սահմանները անառիկ են ու հուսալիորեն պաշտպանված»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-05 10:07:03