Նորություններ

Տեղեկատվական հանդիպում` Գեղարքունիքի մարզպետարանում 18.02.2020
Փետրվարի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ մարզի միավորված և սահմանամերձ գյուղական համայնքների զարգացմանն աջակցող միջոլորտային դրամաշնորհի հայտեր ներկայացնող կողմերի մասնակցությամբ: Այն կազմակերպվել էր «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» ծրագրի շրջանակներում՝ վերջերս հայտարարված միջոլորտային համագործակցության դրամաշնորհային ծրագրերի համար հայտարարված մրցույթի առաջին փուլի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցում էին «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի հետ համագործակցություն ծավալած քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, փոքր և միջին ձեռնարկությունները: Հանդիպման ընթացքում «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» ծրագրի ղեկավար Զառա Աղանյանը նշեց, որ այս հանդիպումը հետապնդում է տեղեկատվական նպատակ: Ըստ բանախոսի՝ միջոլորտային համագործակցության դրամաշնորհի նպատակն է` նպաստել գյուղական միավորված, այդ թվում` սահմանամերձ համայնքներում առկա համայնքային զարգացմանն ուղղված առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանը՝ ՔՀԿ-ՏԻՄ-ՓՄՁ միջոլորտային համագործակցության խթանման միջոցով: Ըստ ծրագրի պահանջների՝ համայնքային զարգացմանն ուղղված միջոլորտային

Ավարտվել է առարկայական օլիմպիադայի մարզային փուլը 18.02.2020
Գեղարքունիքի մարզում ավարտվել է առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որի արդյունքներով հաղթած մասնակիցները փետրվարի 21-ից կմասնակցեն հանրապետական փուլին: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության տվյալներով, այս պահի դրությամբ հայտնի են հումանիտար առարկաների գծով անցկացված օլիմպիադայի մարզային փուլի հաղթողները, իսկ օնլայն տարբերակով անցկացված օլիմպիադայի հաղթողների անունները հայտնի կդառնան, երբ առարկայական օլիմպիադայի հանրապետական կոմիտեն կհրապարակի վերջնական արդյունքները: «16 առարկաների գծով կազմակերպված օլիմպիադան անցկացվեց առկա եւ օնլայն կարգով:Օնլայն կարգով օլիմպիադայի մարզային փուլն անցկացվեց աստղագիտություն, աշխարհագրություն, կենսաբանություն, քիմիա, ինֆորմատիկա, ֆիզիկա, մաթեմատիկա առարկաներից: Աշխատանքների արդյունքները առարկայական օլիմպիադայի մարզային հանձնաժողովի կողմից ուղարկվել են հանրապետական կոմիտեի ստուգմանը, իսկ հումանիտար հոսքի առարկաներից անցկացված օլիմպիադայի աշխատանքները գնահատվել են տեղում:

Գեղարքունիքի մարզում դժվարանցանելի ճանապարհներ կան 17.02.2020
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի մի շարք համայնքներ տանող ճանապարհներին դժվարանցանելի իրավիճակ է առաջացել բքի պատճառով: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, բացի Վարդենիսի տարածաշրջանի մի շարք ուղղություններից ու Վարդենյաց լեռնանցքից, մարզի մյուս տարածքների ճանապարհների անցանելիությունն ապահովված է լիարժեքորեն: «Վարդենյաց լեռնանցքում ու Վարդենիսի տարածքի մի շարք համայնքներ տանող ճանապարհներին անցած գիշերվա ընթացքում գրանցված բքերը կրկին դժվարանցանելի իրավիճակ են ստեղծել տրանսպորտային երթեւեկության համար: Առանձին տեղերում ձյան կուտակումները հասել են մինչեւ 1 մետրի: Ճանապարհաշինարարները շարունակում են մաքրման եւ մշակման աշխատանքները: Անցած գիշերվա ընթացքում տեղացած թույլ ձյունը տեղ-տեղ մերկասառույց է առաջացրել միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհներին, որոնց մշակման ուղղությամբ եւս տարվում են աշխատանքներ »,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:

Գեղարքունիքի մարզի ճանապարհների դժվարանցանելի հատվածներում իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ 13.02.2020
Գեղարքունիքի մարզում փետրվարի 12-13-ի ընթացքում տեղացած ձյան եւ բքի պատճառով պահպանվել է դժվարանցանելի իրավիճակը միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տվյալներով, փետրվարի 13-ի ժամը 11:30-ի դրությամբ մարզի ճանապարհների հիմնական մասի անցանելիությունն ապահովված է, իսկ որոշ ուղղություններում ճանապարհաշինարարները շարունակում են մաքրման եւ աղով ու ավազով մշակման աշխատանքները: «Ճանապարհների մաքրման աշխատանքներ այս պահին ընթանում են Ճամբարակի, Վարդենյաց ու Սոթքի լեռնացքներում, Վարդենիսի տարածքի որոշ հատվածներում՝ Տրետուքում, Կութում, Ախպրաձորում, Գեղաքարում, Վերին Գետաշեն-Մադինա հատվածում: Ճանապարհաշինարարները վերջին երեք օրերին աշխատել են շուրջօրյա ռեժիմով եւ գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի ապահովեն ճանապարհների անցանելիությունը: Միջպետական, հանրապետական ու մարզային ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույցը պահպանված է:

Գեղարքունիքի մարզում սպանդանոցների կառուցման և շահագործման ուղղությամբ աշխատանքներ են տարվում 13.02.2020
ՀՀ կառավարության՝ 2020 թվականի փետրվարի 6-ի կայացած նիստի ընթացքում հաստատվել է սպանդանոցների կառուցման համար տրամադրվող պետական աջակցության վերաբերյալ որոշումը: Մասնավորապես որոշվեց, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչեւ 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և արդյունքում իրականացնել երեք տեսակի գործունեություն. այն է՝ շարժական սպանդանոցների, միս տեղափոխող մեքենաների և մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում: Համաձայն նշված որոշման, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները ամենօրյա կապի մեջ են ֆերմերների, մսավաճառների և սպանդանոցներ կառուցելու ցանկություն հայտնող քաղաքացիների հետ: Մարզպետարան դիմած յուրաքանչյուր քաղաքացու, ով ցանկություն ունի սպանդանոց կառուցելու, տրամադրվում է մանրամասն տեղեկատվություն և խորհրդատվություն սպանդանոցների շահագործման կարգի մասին: Տեղեկատվական բնույթի նյութերը մարզպետարանի կողմից քաղաքացուն է տրամադրվում նաև էլեկտրոնային եղանակով:

Բուքը խոչընդոտներ է ստեղծում ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար 12.02.2020
Գեղարքունիքի մարզում փետրվարի 11-ի երեկոյան եւ փետրվարի 12-ին շարունակվող բուքը հնարավորություն չի տալիս ճանապարհաշինարարներին՝ լիարժեքորեն ապահովելու ճանապարհների անցանելիությունը: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տեղեկացմամբ , փետրվարի 12-ի ժամը 10:30-ի դրությամբ ճանապարհները փակվել են Վարդենյաց եւ Ճամբարակի լեռնանցքներում, իսկ Սեւանի, Վարդենիսի եւ Ճամբարակի տարածաշրջաններում առկա են դժվարանցանելի ճանապարհներ: «Բուքը ոչ միայն դժվարանցանելի իրավիճակ է ստեղծում, այլ նաեւ խանգարում է ճանապարհների մաքրման ու մշակման աշխատանքներն իրականացնելուն: Նույնիսկ երեկվա ընթացքում ճանապարհաշինարարների գործադրած ջանքերն այսօր արդեն դարձել են ապարդյուն: Մնում է սպասել բքի դադարին, որպեսզի հաջողվի ապահովել ճանապարհների լիարժեք անցանելիությունը»,-ներկայացրեց տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկացմամբ...


