Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության պատասխանատուների համատեղ նիստին

04.03.2020

2020 թվականի փետրվարի 7-ին կայացած Հայաստանի Համայնքների Միության «Ֆրանսիա» խմբի նիստում Գեղարքունիքի մարզը ընդգրկվել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովի Հայաստանում տուրիզմի աշխատանքային խմբի պատասխանատուների ցանկում: Մարտի 4-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության պատասխանատուների համատեղ նիստը, որին մասնակցել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը: Հանդիպման նպատակն է եղել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովի կազմակերպման աշխատաժողովի ֆրանսիական կողմի պատասխանատուների հետ քննարկել համագործակցության առանցքները և հետագա անելիքները: Աշխատաժողովի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խոսել է Գեղարքունիք-Իզեր փոխադարձ այցերի կազմակերպման, ապակենտրոնացված համագործակցության ոլորտների, դրանց շուրջ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, համագործակցության հետագա քայլերի մասին: Գնել Սանոսյանն իր խոսքում կարևորել է նաև ապակենտրոնացված համագործակցությունը տուրիզմի զարգացման ոլորտում, նշելով, որ այդ ուղղությամբ երկու կողմերն էլ զգալի աշխատանք ունեն իրականացնելու: Գեղարքունիքի մարզպետը պատրաստակամություն է հայտնել բարձր պատասխանատվությամբ ղեկավարել տուրիզմի զարգացման ատելյեն: Համաժողովի ընթացքում ապակենտրոնացված համագործակցությանն ուղղված ելույթներով հանդես են եկել նաև պաշտոնյաներ՝ հայկական և ֆրանսիական կողմերից:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39