Նորություններ

Երեք ոսկե, չորս արծաթե և մեկ բրոնզե մեդալ՝ Համահայկական 7-րդ ամառային խաղերում 03.09.2019
Սեպտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց այս տարի օգոստոս ամսին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած Համահայկական 7-րդ ամառային խաղերի ընթացքում Գեղարքունիքի մարզը ներկայացնող և բազկամարտ մարզաձևից մրցանակային տեղեր զբաղեցրած 4 մարզիկների և նրանց մարզիչներին: Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց նրանց մասնակցության և ցուցաբերած արդյունքների համար, հորդորելով միշտ լինել մարզական վիճակում և պատրաստ հաղթանակների: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Համահայկական 7-րդ ամառային խաղերի մասնակից , Գեղարքունիքի մարզի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ, Զոլաքար համայնքը ներկայացնող Ջանիբեկ Ղազարյանին, ով ծանր քաշային կարգում ձախ ձեռքի պայքարում արժանացավ արծաթե, իսկ աջ ձեռքի պայքարում՝ ոսկե մեդալի, Վերին Գետաշեն համայնքը ներկայացնող Ազատ Սրապյանին, ով ձախ ձեռքի պայքարում արժանացավ արծաթե, իսկ աջ ձեռքի պայքարում ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Արցախի Հանրապետության տոնի առթիվ 02.09.2019
Սիրելի հայրենակիցներ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի անկախ հանրապետությունը, որով դրվեց ին հայկական երկրորդ պետության հիմքերը: Այդ կամարտահայտումը, սակայն, հարկ եղավ պաշտպանել ռազմադաշտերում, տասնյակ հազարավոր հայորդիների կյանքի ու արյան գնով: Իսկ դրան հաջորդած տարիները ցույց տվեցին մեր հաղթանակների անշրջելիությունը, համայն հայության անսասան կամքը՝ ազատ, ինքնիշխան Արցախի պաշտպանության ու հզորացման գործում: Շնորհավորում եմ բոլորիս Արցախի անկախության տոնի առթիվ, մաղթում խաղաղ ու հզոր հայրենիք, համազգային նոր հաղթանակներ: Լավագույն ցանկություններով ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզում բացվեց հինգ նոր նախակրթարան 01.09.2019
Նոր ուսումնական տարում Գեղարքունիքի մարզի Նորաշեն, Զոլաքար, Մարտունի և Գավառ համայնքներում բացվեցին հինգ նոր նախակրթարաններ, որոնց ժապավենները կտրեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նախակրթարանները հիմնվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի միջոցներով և համայնքների մասնակի ներդրումներով, բացառությամբ Նորաշենի նախակրթարանի, որտեղ ներդրումը ամբողջովին կատարվել է պետության կողմից: Նախարարի և մարզպետի համատեղ այցի առաջին կանգառը Նորաշենի հիմնական դպրոցում էր, որտեղ նորաբաց նախակրթարան այս տարի հաճախում են 16 երեխա: Նոր ուսումնական տարին այս դպրոցում դիմավորեցին տոնական միջոցառմամբ, ուրախ երգ ու պարով: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ պետությունը կարևորում է նախակրթարանների դերը և ներկա փոփոխությունների շեմին ՀՀ կառավարությունն ակնկալում է ներգաղթ, ինչի հաշվին ակնկալվում է աշակերտների թվի ավելացում:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը նոր ուսումնական տարվա առթիվ 31.08.2019
Սիրելի հայրենակիցներ: Ամեն մեկիս կյանքում առանձնահատուկ տեղ ունի Սեպտեմբերի 1-ը, որը մեզ քաղցր հուշերով ու ամուր թելերով կապում է դպրոցի , գիտության ու կրթության հետ, որոնք միշտ էլ վճռորոշ դերակատարություն են ունեցել յուրաքանչյուր անձի զարգացման և կայացման հարցում։ Նոր Հայաստանում նորովի պետք է արժեւորվեն կրթությունն ու գիտությունը՝ որպես մեր հայրենիքի առաջընթացի ու բարօրության հաստատման նախապայման: Մենք հետեւողականորեն կշարունակենք կրթական բարեփոխումները, որպեսզի մոտ ժամանակներում ունենանք արդի չափորոշիչներին համահունչ ու մրցունակ կրթական համակարգ: Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ցանկանում առաջադիմություն ուսման մեջ, խաղաղ հայրենիք, ստեղծագործ աշխատանք: Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Ոռոգման շրջանն ընթանում է առանց դժգոհությունների 30.08.2019
Գեղարքունիքի մարզպետարանում «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեցին այս տարվա ոռոգման շրջանի հետ կապված մի շարք ընթացիկ ու հրատապ լուծում պահանջող հարցեր: Քննարկումը վարում էին ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը , Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը եւ «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Կարեն Սարգսյանը: Վերջինիս ներկայացմամբ՝ այս տարի «Գեղարքունիք» ՋՕԸ սպասարկման տիրույթում գործել է 23 պոմպակայան, 60 խորքային հոր եւ ոռոգման ինքնահոս համակարգեր: Պայմանագիր է կնքվել 7069 ջրօգտագործողների հետ, որոնց թիվը դեռեւս ավելացման միտում ունի: ՋՕԸ սպասարկման տարածքում ոռոգում իրականացվել է շուրջ 1810 հեկտարի վրա: «Ոռոգման ջուրը տնտեսություններին մատակարվել է ժամանակին ու բավարար չափով: Օգոստոսի վերջերի դրությամբ տնտեսություններն արդեն կատարել են չորրորդ կամ հինգերորդ ոռոգումը՝ առանց ուշացումների: Գանձումները հուլիսի տվյալներով կազմել են 109 տոկոս: Կարծում եմ, գանձումները տարվա կտրվածքով կկազմեն 110 տոկոս: Համայնքերի ղեկավարների հետ համագործակցված աշխատանքի արդյունքում մենք 470-ով ավելացրել ենք բաժանորդների քանակը, մոտ 50 հեկտարով՝ ոռոգվող հողատարածքների մակերեսները:

Ավագանու նիստ 30.08.2019
Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 6-ին, ժամը 16;00-ին, Գավառի քաղաքապետարանի ավագանու սենյակում` օրակարգային հետևյալ հարցերով.