Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում

Տեղեկացում 13.03.2020

Տեղեկացվում է, որ ս/թ մարտի 19-ին, ժամը 11։00 Գեղարքունիքի մարզի Լճաշենի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: Լճաշեն համայնքապետարանի աշխատակազմ

ՄԱԶԾ-ի շրջանակներում Գեղարքունիքի մարզում կիրականացվի «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագիրը

ՄԱԶԾ-ի շրջանակներում Գեղարքունիքի մարզում կիրականացվի «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագիրը 12.03.2020

Մարտի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԶԾ ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի համակարգող Արման Վալենսյանին: Հանդիպման նպատակն էր՝ մարզպետին ներկայացնել ՄԱԶԾ-ի շրջանակներում իրականացվելիք «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել 2020-2023 թվականներին, Գեղարքունիքի մարզի սահմանին մոտ գտնվող 22 բնակավայրերում: Ծրագրի արժեքը Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի համար՝ մոտ 2 մլն 700 հազար դոլար է: Այն իրականացվում է ՄԱԶԾ ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ և ֆինանսավորվում ՌԴ-ի կողմից: Ծրագիրը նախատեսում է աջակցել տեղական ինտեգրված զարգացմանը և նվազեցնել անհավասարությունները մարզում՝ համայնքների մասնակցության, տնտեսական հզորացման և կենսաապահովման ուժեղացման միջոցով: «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ, առաջինը՝ համայնքային զարգացման պլանավորում

Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել է կորոնավիրուսի  կանխարգելման միջոցառումների իրականացման աշխատանքային թիմ

Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման աշխատանքային թիմ 12.03.2020

Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքերով պայմանավորված Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով ստեղծվել է աշխատանքային թիմ, որի առաջին նիստը տեղի ունեցավ 2020 թվականի մարտի 12-ին, Գեղարքունիքի մարզպետարանում՝ աշխատանքային թիմի անդամների մասնակցությամբ: Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետ, աշխատանքային թիմի ղեկավար Գնել Սանոսյանը: Մարզում կորոնավիրուսով պայմանավորված դեպքերի հետ կապված իրավիճակը ներկայացրեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Գեղարքունիքի մասնաճյուղի աշխատակից Ժաննա Մակարյանը: Նա նշեց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ռիսկային երկրներից մարզ են ժամանել 21 համաքաղաքացիներ, որոնցից այս պահի դրությամբ հսկողության տակ են գտնվում 4-ը: Մնացած քաղաքացիները միանգամայն առողջ վիճակում են: Հրահանգված է կրթական և նախակրթական հաստատություններն ապահովել մշտական ջրով և ախտահանիչ նյութերով, բուժաշխատակիցների միջոցով ապահովված է ամենօրյա հերթապահություն և վերահսկողություն:

Մարտունիում և Գավառում բացվել են Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ

Մարտունիում և Գավառում բացվել են Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ 11.03.2020

Տարեսկզբին, պետական աջակցությամբ, Գեղարքունիքի մարզում բացվել են Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ, որոնք փետրվարի 1-ից գործում են Գավառ և Մարտունի քաղաքներում: Կենտրոնների աշխատանքները համակարգվում է Երևանի Կանանց աջակցության կենտրոնի կողմից: Մարզային նորաբաց կենտրոնների նպատակն է` աջակցություն ցուցաբերել ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաներին, անվճար հիմունքներով նրանց տրամադրել իրավաբանական, հոգեբանական, փաստաբանական ուղորդումներ, ապաստարաններ: Աշխատանքները կենտրոններում իրականացվում են հոգեբանի, իրավաբանի և սոցիալական աշխատողի միջոցով: Այս մասին մարտի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աշխատասենյակում մարզպետին ներկայացրեց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանը, ով կոորդինացնում է նաև նորաստեղծ կենտրոնների գործունեությունը: « Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ կարող են դիմել բռնության ենթարկված անձինք, երեխաներ: Կենտրոններում նրանք կստանան անհրաժեշտ խորհրդատվություն,

Գեղարքունիքի մարզպետը լսեց Լճափ համայնքի  ղեկավարի 2019 թվականի տարեկան աշխատանքային գործունեության  հաշվետվությունը

Գեղարքունիքի մարզպետը լսեց Լճափ համայնքի ղեկավարի 2019 թվականի տարեկան աշխատանքային գործունեության հաշվետվությունը 10.03.2020

Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարները շարունակում են 2019 թվականին իրականացված եւ 2020 թվականին ծրագրված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել: Մարտի 10-ին հաշվետվությամբ հանդես եկավ Լճափ համայնքի ղեկավար Արսեն Հովսեփյանը: Այն ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Հանդես գալով համայնքի ավագանու եւ բնակչության առջեւ, Լճափ համայնքի ղեկավարը ներկայացրեց համայնքի ձեռքբերումները, որոնք արձանագրվել են նախորդ տարվա ընթացքում: Ըստ համայնքի ղեկավարի, առավել ուշադրություն է դարձվել սեփական եկամուտների հավաքագրմանը: «Մեզ հաջողվեց տեղական բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումը հասցնել 82 տոկոսի: Հավաքագրված միջոցները եւ պետության կողմից տրամադրված դոտացիան, որոնք միասին կազմել են 10 միլիոն 52 հազար դրամ, ուղղվել է համայնքապետարանի եւ ենթակա հիմնարկների գործունեության ապահովմանը, ինչպես նաեւ՝ սոցիալ-տնտեսական նշանակության որոշ խնդիրների կարգավորմանը: Հիմնանորոգվել է գյուղի արարողությունների սրահը, որի ուղղությամբ ծախսվել է 3 միլիոն 726 հազար դրամ:

Տեղեկացում 09.03.2020

Մարտի 16-ին, ժամը 11:30-ին , Սևանի քաղաքապետարանում տեղի կունենա Սևան համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգում ներառված են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:03:44