Նորություններ

Գեղարքունիքի մարզի ճանապարհների դժվարանցանելի հատվածներում իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ 13.02.2020
Գեղարքունիքի մարզում փետրվարի 12-13-ի ընթացքում տեղացած ձյան եւ բքի պատճառով պահպանվել է դժվարանցանելի իրավիճակը միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տվյալներով, փետրվարի 13-ի ժամը 11:30-ի դրությամբ մարզի ճանապարհների հիմնական մասի անցանելիությունն ապահովված է, իսկ որոշ ուղղություններում ճանապարհաշինարարները շարունակում են մաքրման եւ աղով ու ավազով մշակման աշխատանքները: «Ճանապարհների մաքրման աշխատանքներ այս պահին ընթանում են Ճամբարակի, Վարդենյաց ու Սոթքի լեռնացքներում, Վարդենիսի տարածքի որոշ հատվածներում՝ Տրետուքում, Կութում, Ախպրաձորում, Գեղաքարում, Վերին Գետաշեն-Մադինա հատվածում: Ճանապարհաշինարարները վերջին երեք օրերին աշխատել են շուրջօրյա ռեժիմով եւ գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի ապահովեն ճանապարհների անցանելիությունը: Միջպետական, հանրապետական ու մարզային ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույցը պահպանված է:

Գեղարքունիքի մարզում սպանդանոցների կառուցման և շահագործման ուղղությամբ աշխատանքներ են տարվում 13.02.2020
ՀՀ կառավարության՝ 2020 թվականի փետրվարի 6-ի կայացած նիստի ընթացքում հաստատվել է սպանդանոցների կառուցման համար տրամադրվող պետական աջակցության վերաբերյալ որոշումը: Մասնավորապես որոշվեց, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչեւ 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և արդյունքում իրականացնել երեք տեսակի գործունեություն. այն է՝ շարժական սպանդանոցների, միս տեղափոխող մեքենաների և մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում: Համաձայն նշված որոշման, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները ամենօրյա կապի մեջ են ֆերմերների, մսավաճառների և սպանդանոցներ կառուցելու ցանկություն հայտնող քաղաքացիների հետ: Մարզպետարան դիմած յուրաքանչյուր քաղաքացու, ով ցանկություն ունի սպանդանոց կառուցելու, տրամադրվում է մանրամասն տեղեկատվություն և խորհրդատվություն սպանդանոցների շահագործման կարգի մասին: Տեղեկատվական բնույթի նյութերը մարզպետարանի կողմից քաղաքացուն է տրամադրվում նաև էլեկտրոնային եղանակով:

Բուքը խոչընդոտներ է ստեղծում ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար 12.02.2020
Գեղարքունիքի մարզում փետրվարի 11-ի երեկոյան եւ փետրվարի 12-ին շարունակվող բուքը հնարավորություն չի տալիս ճանապարհաշինարարներին՝ լիարժեքորեն ապահովելու ճանապարհների անցանելիությունը: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տեղեկացմամբ , փետրվարի 12-ի ժամը 10:30-ի դրությամբ ճանապարհները փակվել են Վարդենյաց եւ Ճամբարակի լեռնանցքներում, իսկ Սեւանի, Վարդենիսի եւ Ճամբարակի տարածաշրջաններում առկա են դժվարանցանելի ճանապարհներ: «Բուքը ոչ միայն դժվարանցանելի իրավիճակ է ստեղծում, այլ նաեւ խանգարում է ճանապարհների մաքրման ու մշակման աշխատանքներն իրականացնելուն: Նույնիսկ երեկվա ընթացքում ճանապարհաշինարարների գործադրած ջանքերն այսօր արդեն դարձել են ապարդյուն: Մնում է սպասել բքի դադարին, որպեսզի հաջողվի ապահովել ճանապարհների լիարժեք անցանելիությունը»,-ներկայացրեց տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկացմամբ...

Գեղարքունիքի մարզի ճանապարհների դժվարանցանելի հատվածներում իրականացվում են մաքրման աշխատանքներ 11.02.2020
Գեղարքունիքի մարզում փետրվարի 11-ի առավոտվա դրությամբ դեռեւս դժվարանցանելի ճանապարհներ կան, որոնց մաքրման եւ մշակման ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տեղեկացմամբ՝ ճանապարհների մաքրման աշխատանքները հիմնականում ընթանում են Վարդենիսի տարածաշրջանի հինգ տարբեր ուղղություններում եւ Վարդենյաց լեռնացքում: Ճանապարհաշինարարների ջանքերով փետրվարի 10-ին հաջողվել է Վարդենիսի տարածքում 14 դժվարանցանելի ուղղություններից 9-ում ապահովել տրանսպորտային երթեւեկությունը: «Փետրվարի 11-ի առավոտյան ժամերի դրությամբ դժվարանցանելի են մնում Վարդենիսի տարածաշրջանի Այրք, Ախպրաձոր, Կախակն, Կութ, Ազատ բնակավայրեր տանող ճանապարհները: Մաքրման աշխատանքներն այժմ ընթանում են ամբողջ ծավալով ու բոլոր ուղղություններում, բացառությամբ Այրքի, որտեղ մաքրող տեխնիկան տեղ կհասցվի կեսօրից հետո: Ամենայն հավանականությամբ, փետրվարի 11-ի երեկոյան ժամերից արդեն Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհների անցանելիությունն...

Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 9,5 միլիոն խորանարդ մետր ջուր 11.02.2020
Արփա-Սեւան թունելային ջրատարով 2020 թվականի հունվարի 9-ից մինչեւ փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ է տեղափոխվել շուրջ 9 միլիոն 500 հազար խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորջրյա հոսքը: ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության տվյալներով, 2020 թվականի փետրվարի 11-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւան թափվող գետերն այս պահին գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

Գևորգ Աֆրիկյանը Մոսկվայում կմասնակցի պաուեր-լիֆտինգի ուժային եռամարտի մրցումներին 10.02.2020
Գավառ քաղաքի բնակիչ, 20-ամյա Գևորգ Աֆրիկյանն այսօր այցելեց Գեղարքունիքի մարզպետարան` ցանկություն հայտնելով հանդիպելու Գեղարքունիքի մարզպետին և նրա հետ քննարկելու իր՝ մարտի 27-ին Մոսկվայում կայանալիք Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջնությանը մասնակցության հարցը: Մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց մարզիկին, լսեց նրա խնդրանքը և պատրաստակամություն հայտնեց՝ աջակցել նրան մրցումներին մասնակցելու համար: Գևորգ Աֆրկյանը 2019 թվականին տարբեր երկրներում մասնակցել է ուժային եռամարտի սեղմում պառկած դիրքից վարժության մրցումներին և երեք անգամ գրավել մրցանակային առաջին տեղը՝ արժանանալով Հայաստանի պաուեր-լիֆտինգի ուժային եռամարտի աշխարհի չեմպիոնի կոչմանը: Այդ մրցաշարերից Լեհաստանում կայանալիք մրցումներին Գևորգը մասնակցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հովանավորությամբ: «Ակնկալում եմ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աջակցությունը՝ Մոսկվայում կայանալիք Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջնությանը մասնակցելու համար: Այս անգամ իմ ուժերը կփորձեմ 67 կգ քաշային կարգում և կրկնակի հպարտությամբ կլցվեմ, եթե կարողանամ բարձր պահել իմ մարզի և իմ քաղաքի անունը»,- նշեց մարզիկը: