Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ամառային զորակոչի հերթական փուլը

09.07.2020

Հուլիսի 9-ին Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի Վարդենիսի և Գավառի տարածքային բաժանմունքներում անցկացվեց 2020 թվականի ամառային զորակոչի 3-րդ փուլը, որի ընթացքում Հայոց բանակ ճանապարհվեցին նորակոչիկների հերթական խմբերը:
Արտակարգ դրությամբ պայմանավորված ` զորակոչն ընթացավ առանց
մարդկային կուտակումների` պահպանելով սոցիալական հեռավորությունն ու հակահամաճարակային կանոնները: Հուլիսի 9-ին բանակ մեկնած զինակոչիկների վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, կենտրոնական հավաքակայանում: Ինչպես հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի զորակոչային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ այս տարի վիճակահանությունը զինակոչիկների ծնողների համար ավելի մատչելի է դարձել: Նրանք այդ գործընթացին կարող են հետևել զինվորական կոմիսարիատի տարածքային բաժանմունքներում, առցանց հեռարձակման միջոցով: ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ՝ մարզի տարածքներում զորակոչի ընթացքին հետևում են Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-12 22:43:25