Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակ խոշորացված համայնքում այս տարի կիրականացվի սուբվենցիոն 7 ծրագիր

08.07.2020

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում այս տարվա ընթացքում կիրականացվի սուբվենցիոն 7 ծրագիր՝ շուրջ 515 միլիոն 176 հազար դրամ արժեքով: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ նշված գումարի մեջ ՀՀ կառավարության կողմից հատկացվում է մոտ 328 միլիոն 103 հազար դրամ, Ճամբարակի համայնքապետարանի կողմից՝ մոտ187 միլիոն 73 հազար դրամ: Սուբվենցիոն առաջին ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի շենքի երկրորդ հարկը եւ բարեկարգել տարածքը: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 31 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 21 միլիոն 700 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 300 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսվում է Ճամբարակ քաղաքի Բաղրամյան, Բաբաջանյան, Գարեգին Նժդեհ փողոցների, Տիգրան Մեծ, Պարույր Սեւակ, փողոցների մայթերի եւ Սեպտեմբերի 21-ի շենքի բակի ասֆալտապատման, Նարեկացի փողոցի հետիոտնային ճանապարհի նորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 143 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 85 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 57 միլիոն 200 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը: Սուբվենցիոն երրորդ ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Գ.Նժդեհի-103 եւ Տիգրան Մեծ-7 փողոցների բազմաբնակարան շենքերի տանիքները: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 43 միլիոն 997 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 30 միլիոն 798 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 199 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը: Սուբվենցիոն չորրորդ ծրագրով նախատեսվում է գազիֆիկացման աշխատանքների իրականացում Ճամբարակ քաղաքի Ազատամարտիկների, Տիգրան Պետրոսյան եւ Պարույր Սեւակ փողոցներում: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 22 միլիոն 462 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 15 միլիոն 723 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 6 միլիոն 738 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը: Սուբվենցիոն հինգերորդ ծրագրով նախատեսվում է Ճամբարակ քաղաքի Չիլինգարյան փողոցի եւ Թթուջուր գյուղի ջրահեռացման, Ճամբարակ քաղաքի, Իսահակյան, Օգոստոսի 23 փողոցների, Ճամբարակ թաղամասի, Այգուտ, Բարեպատ, Դպրաբակ, Թթուջուր, Կալավան, Մարտունի եւ Վահանբնակավայրերի խմելու ջրագծերի ներքին եւ արտաքին ցանցերի կառուցման, Թթուջուր բնակավայրի ջրաղբյուրի ջրընդունիչի վերակառուցման աշխատանքների իրականացում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 172 միլիոն 524 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 120 միլիոն 766 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 51 միլիոն 757 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը: Սուբվենցիոն վեցերորդ ծրագրով նախատեսվում է Թթուջուր, Վահան եւ Դպրաբակ բնակավայրերի վարչական շենքերի տանիքների եւ Ճամբարակի համայնքապետարանի շենքի 3-րդ հարկի հիմնանորոգման աշխատանքների իրականացում: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 41 միլիոն 53 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 18 միլիոն 450 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 22 միլիոն 550 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը: Սուբվենցիոն յոթերորդ ծրագրով նախատեսվում է լուսավորության ցանցի կառուցում Գետիկ, Դպրաբակ, Թթուջուր, Ձորավանք, Մարտունի բնակավայրերում , Ճամբարակ քաղաքի մի շարք փողոցներում: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 60 միլիոն 657 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 39 միլիոն 427 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 21 միլիոն 230 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը: Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթները կհայտարարվեն առաջիկայում, իսկ բոլոր շինարարությունները կավարտվեն այս տարվա ընթացքում: «Հսկայածավալ ներդրումների արդյունքում, որի նախադեպը Ճամբարակը չուներ, մենք կարողանում ենք լուծել տասնյակ տարիներով կուտակված բազմապիսի հիմնախնդիրներ՝ սկսած ճանապարհների, ջրատարների, մանկապարտեզի, վարչական շենքերի հիմնանորոգումներից եւ վերջացրած բազմաբնակարան շենքերի տանիքների, գազատարների, լուսավորության ցանցերի կառուցոմով: Միաժամանակ, բացի համայնքի ենթակառուցվածքների զարգացումը, մարդկանց կենսապայմանների բարելավումը, հարյուրավոր մարդիկ ապահովվում են աշխատատեղերով, որը շատ ավելի կարեւոր խնդրի լուծում է արտակարգ դրության պայմաններում»,-նշեց Ճամբարակ համայնքի ղեկավարը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:36:57