Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կհիմնանորոգվի Սեմյոնովկա համայնքի մշակույթի տան շենքի տանիքը

08.07.2020

Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի նախկին մշակույթի տան շենքի տանիքը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 12 միլիոն դրամ, որի 45 տոկոսը կամ 5 միլիոն 400 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 6 միլիոն 600 հազար դրամը՝ Սեմյոնովկայի համայնքապետարանը: Սեմյոնովկա համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների կազմակերպման մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Շենքում տեղակայված են համայնքի բուժկետը, գրադարանը, միջոցառումների սենյակը եւ համայնքապետարանը: Տանիքը անբարեկարգ է, որը եւ պատճառ է դառնում շենքի քայքայման: Այն հիմնանորոգվելու է ամբողջությամբ՝ շուրջ 616 քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում, որով եւ մեր համայնքի համար շատ կարեւոր խնդիր լուծված կլինի»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11