Նորություններ

Թատրոնի միջազգային օրը՝ Գեղարքունիքում 27.03.2026
Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում հանդիսավոր կերպով նշվեց Թատրոնի միջազգային օրը։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ մարզում անցկացվող «Թատերական երկամսյակ» մշակութային նախաձեռնության շրջանակում, մարտի 27-ին թատրոնում մեկտեղվել էին տոնական արարողությունն ու երկամսյակի հերթական ներկայացման բեմադրությունը։ Միջոցառմանը հրավիրված էին մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, կրթամշակութային և առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր։ Տոնի խորհրդին համահունչ՝ հյուրերը թատրոն մուտք գործեցին կարմիր գորգով, հնչեց Հայաստանի Հանրապետության և թատրոնի հիմնը։ Այնուհետև տեղի ունեցավ մրցանակաբաշխություն՝․․․

Քաղաքացիների հերթական ընդունելություն Ճամբարակում 27.03.2026
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հերթական ընդունելությունն անցկացրեց Ճամբարակի համայնքապետարանում։ Մարտի 27-ին կայացած ընդունելության ընթացքում մարզպետը լսեց քաղաքացիների բարձրացրած տարբեր հարցերն ու խնդիրները՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր դիմում գտնվում է մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում։ Քննարկումները ընթացան կառուցողական մթնոլորտում, քաղաքացիներին տրվեցին պարզաբանումներ, իսկ բարձրացված հարցերի մի մասը տեղում ստացավ լուծում կամ ուղղորդվեց համապատասխան ընթացակարգերի շրջանակում։ Մարզպետը կարևորեց քաղաքացիների հետ անմիջական շփումը՝ նշելով, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալ առկա խնդիրները և գտնել արդյունավետ լուծումներ։
ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 26-ի հերթական նիստում որոշում է կայացվել 277 միլիոն 492,7 հազար դրամ հատկացնել երկու սուբվենցիոն և մեկ հրատապ ծրագրերի համար։ Այդ թվում․ 85 միլիոն 170.3 հազար դրամ հատկացվել է Գավառ քաղաքի Արամայիս Ոսկանյան 6, Արամայիս Ոսկանյան 11, Ազատության 1 նրբ. 1 փակուղի թիվ 2, Ազատության փ. թիվ 14 և Մովսիսյան փ. թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի և տանիքների հիմնանորոգման և արտաքին լուսավորության անցկացման համար։ 162 միլիոն 352.4 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ինչպես նաև անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար։ 29 միլիոն 970 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում ապակենտրոնացված մաքրման կայանի կառուցման համար։

«Երկրի ժամ» 26.03.2026
2026 թվականին «Երկրի ժամը» կնշի իր 20-ամյա հոբելյանը։ Ամբողջ աշխարհում միջոցառումը կանցկացվի մարտի 28-ին՝ ժամը 20:30–21:30-ը։ Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) 2007 թվականին հիմք դրեց «Երկրի ժամ» բնապահպանական շարժմանը, որի նպատակն էր շենքերի և հանրային տարածքների ոչ հիմնարար արտաքին լուսավորությունը մեկ ժամով անջատելու միջոցով արտահայտել Երկիր մոլորակի հանդեպ կոլեկտիվ հանձնառություն: Շարժումը կարճ ժամանակում տարածվեց աշխարհով մեկ, և այսօր «Երկրի ժամը» դարձել է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը, որին ամեն տարի մասնակցում են ավելի քան 190 երկիր և 7 000 քաղաք՝ կառավարություններ, քաղաքապետարաններ, կազմակերպություններ և միլիոնավոր քաղաքացիներ: 2008 թվականից ի վեր շարժման անբաժան մասն է կազմում նաև Հայաստանը՝ WWF-ի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ: Ուստի Բնության համաշխարհային հիմնադրամը սիրով կոչ է անում շարունակել բազմամյա ավանդույթն ու մարտի 28-ին՝ ժամը 20:30–21:30-ին, միանալ այս միջազգային շարժմանը՝ մեկ ժամով անջատելով լույսերը:

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 24.03.2026
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի կողմից 2026 թվականի մարտի 25-ին Ճամբարակ համայնքում քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա 2026 թվականի մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին: ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համատեղ ուժերով մարզում շարունակվում է 2026թ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրի իրազեկման գործընթացը։ Էկոնոմիկայի նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղոլորտի մասնագետները հերթական հանդիպումներն անցկացրել են մարտի 23-ին՝ Գավառ և Սևան համայնքներում։ Հանդիպումներին մասնակցել են համայնքապետարանների գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, պատասխանատու աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ֆերմերներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ, գյուղատնտեսության առանձին ճյուղերի զարգացմամբ հետաքրքրված և զբաղվող անձինք։ Բանախոսները հանգամանալից ներկայացրել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրերի բովանդակությունը, առանձնահատկությունները, գյուղաջակցության ծրագրերից օգտվելու դեպքում պետության և մասնավոր տնտեսությունների դերը, ներդրումների պայմանները, խոսել գյուղատնտեսության ապահովագրության,․․․


