Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կորոնավիրուսի կանխարգելման կանոններ

Կորոնավիրուսի կանխարգելման կանոններ 16.03.2020

COVID-19 –ը դա վիրուսի տեսակ է, որ այլ կերպ կոչում ենք կորոնավիրուս: Այս վիրուսը ախտահարում է մարդկանց և կենդանիներին: Համաձայն ԱՀԿ-ի տվյալների, COVID-19-ի գաղտնի շրջանը տևում է 1-14 օր, միջինում 5 օր, և կան բավականաչափ տվյալներ այն մասին, որ վարակումը հնարավոր է նաև ինկուբացիոն շրջանում: Հիվանդի հետ մոտ շփման պարագայում, ենթադրաբար 50սմ-ի դեպքում, վարակման հավանականությունը կազմում է 45%: Հայտնի չէ վարակման պերինատալ և կրծքով կերակրման դեպքերի մասին, սակայն ունենք մեկ դեպք, որը կարող է վարակված լինել նշված ճանապարհով: Եթադրվում է, որ վիրուսը SARS-ի նման մարդու օրգանիզմում կապվում է անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի 2 տեսակի ընկալիչների հետ: ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ Մարդկանց պետք է խորհուրդ տալ խիստ պահպանել հիգենայի կանոնները, քանի որ ներկայումս դա է հանդիսանում վիրուսից խուսափելու միակ ճանապարհը. • Հաճախակի լվացել ձեռքերը օճառով կամ ալկոհոլային լուծույթներով • Խուսափել չլավացված ձեռքերով աչքերին, բերանին կամ քթին դիպչելուց • Խուսափել մարդկանց հետ մոտ շփումից (մոտ է համարվում 1մ-ից մոտ

Գեղարքունիքի մարզպետը կորոնավիրուսի  դեմ պայքարի միջոցառումների շուրջ խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհիմնարկների տնօրենների  հետ

Գեղարքունիքի մարզպետը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շուրջ խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ 16.03.2020

Մարտի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզի հիվանդանոցային ծառայություններ իրականացնող բուժհաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին վերաբերող մի շարք հարցեր: Բուժհիմնարկների տնօրենները ներկայացրեցին այն խնդիրները , որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը: Բուժհաստատությունների տնօրենների ներկայացմամբ՝ այս պահի դրությամբ անբավարար են բուժանձնակազմին և դիմող քաղաքացիներին հատկացվելիք դիմակները, արտահագուստները, ջերմաչափերը և ախտահանիչ այլ միջոցները: Գեղարքունիքի մարզպետն առաջարկեց՝ համատեղ քննարկել և առանձնացնել պահանջվող այն նյութերի ցանկը, որոնք պետք է պետգնման կարգով ձեռք բերել և անմիջապես հատկացնել բուժհաստատություններին:

Կայացավ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման աշխատանքային թիմի հերթական խորհրդակցությունը

Կայացավ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման աշխատանքային թիմի հերթական խորհրդակցությունը 16.03.2020

Մարտի 16-ի երեկոյան Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման աշխատանքային թիմի հերթական խորհրդակցությունը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, աշխատանքային թիմի ղեկավար Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին աշխատանքային թիմի անդամները, մարզի ուժային կառույցների ղեկավարները և մարզի հիվանդանոցների տնօրենները: Մարզպետը հայտարարեց , որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ մարտի 16-ի ժամը 18:30-ից մինչեւ ապրիլի 14-ի ժամը 17.00-ն Հանրապետությունում հայտարարված է արտակարգ դրություն, ուստի այսուհետ աշխատանքային թիմը, համաձայն Գեղարքունիքի մարզպետի կողմից հաստատված մարզային գործողությունների պլանի, գործելու է արտակարգ ռեժիմի պայմաններում: Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների և առկա իրավիճակի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչության պետ, աշխատանքային թիմի անդամ Լուսինե Վարդանյանը: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ իրավիճակը

ՀՀ կառավարությունն այսօր ժամը 18:30-ից արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց

ՀՀ կառավարությունն այսօր ժամը 18:30-ից արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց 16.03.2020

ՀՀ կառավարությունն ընդունեց մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից մինչեւ ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ը հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու որոշման նախագիծը: Որոշումն ընդունվեց միաձայն:

Տեղեկացում

Տեղեկացում 13.03.2020

Տեղեկացվում է, որ ս/թ մարտի 19-ին, ժամը 11։00 Գեղարքունիքի մարզի Լճաշենի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: Լճաշեն համայնքապետարանի աշխատակազմ

ՄԱԶԾ-ի շրջանակներում Գեղարքունիքի մարզում կիրականացվի «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագիրը

ՄԱԶԾ-ի շրջանակներում Գեղարքունիքի մարզում կիրականացվի «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագիրը 12.03.2020

Մարտի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԶԾ ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի համակարգող Արման Վալենսյանին: Հանդիպման նպատակն էր՝ մարզպետին ներկայացնել ՄԱԶԾ-ի շրջանակներում իրականացվելիք «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել 2020-2023 թվականներին, Գեղարքունիքի մարզի սահմանին մոտ գտնվող 22 բնակավայրերում: Ծրագրի արժեքը Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի համար՝ մոտ 2 մլն 700 հազար դոլար է: Այն իրականացվում է ՄԱԶԾ ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ և ֆինանսավորվում ՌԴ-ի կողմից: Ծրագիրը նախատեսում է աջակցել տեղական ինտեգրված զարգացմանը և նվազեցնել անհավասարությունները մարզում՝ համայնքների մասնակցության, տնտեսական հզորացման և կենսաապահովման ուժեղացման միջոցով: «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ, առաջինը՝ համայնքային զարգացման պլանավորում

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:10:01