Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիկ գյուղում վերակառուցվում է ոռոգման համակարգ

Վարդենիկ գյուղում վերակառուցվում է ոռոգման համակարգ 19.05.2020

Վարդենիկ գյուղում մեկնարկել եւ ընթանում են ոռոգման առուների վերակառուցման աշխատանքներ՝ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցներով եւ Վարդենիկի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ: Ինչպես տեղեկացրեց Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, վերակառուցվում է համայնքում գործող հողային ոռոգման 4 մայր առուները, որտեղ տեղադրվում են LR-60 տրամաչափի երկաթբետոնյա կիսախողավակներ եւ համապատասխան ջրթողիչներ՝ 3 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: «Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 100 միլիոն դրամ, որի 10 տոկոսը կամ շուրջ 10 միլիոն դրամը կազմում է Վարդենիկի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Հողային առուները վերակառուցվում են միայն բնակավայրի ներսում: Արդեն նախնական համաձայնություն ենք ձեռք բերել ծրագրի ղեկավարների հետ, որպեսզի ավելացնենք շինարարության ծավալները՝ վերակառուցվող առուների ընդհանուր երկարությունը հասցնելով 4 կիլոմետրի: Մայիսի 19-ի դրությամբ արդեն կատարվել է շինարարական աշխատանքների շուրջ 40 տոկոսը: Վստահ եմ, որ...

Թարմացում

Թարմացում 18.05.2020

09-15.05.2020թ. ժամանակահատվածում ՀՀ Գեղարքունիքի մարզում   ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվությունների, ինչպես նաև դրանց բաշխման վերաբերյալ փաստացի տեղեկատվությունը...

Զոլաքարում  ընդարձակվում է գիշերային լուսավորության ցանցը

Զոլաքարում ընդարձակվում է գիշերային լուսավորության ցանցը 18.05.2020

Զոլաքար համայնքում ապրիլի վերջերից մեկնարկել են լուսավորության ցանցի ընդարձակման աշխատանքները: Դրանք իրականացվում են ՀՀ կառավարություն – համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից ստացված տվյալների համաձայն, Զոլաքարի ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի կառուցման ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն 28 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 14 միլիոն 313 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 7 միլիոն 707 հազար դրամը՝ Զոլաքարի համայնքապետարանը:

Հերթական աջակցությունը «Վորլդ Վիժն  Հայաստան»  միջազգային բարեգործական կազմակերպության կողմից էր

Հերթական աջակցությունը «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից էր 18.05.2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվությունների շրջանակներում, իր նպաստն է ունեցել նաև «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը: Վերջինիս կողմից Գեղարքունիքի մարզում սոցիալապես անապահով 297 ընտանիքի տրամադրվել է ինտերնետային սիմ քարտ՝ դպրոցականների հեռավար դասընթացները անխափան իրականացնելու համար: Դրանցից 31-ը հատկացվել է Գավառի, 33-ը՝ Ճամբարակի և 233-ը՝ Վարդենիսի տարածաշրջանների սոցիալապես անապահով ընտանիքներին: Այս ընթացքում «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության բարեգործական ձեռնարկներից անմասն չի մնացել նաև մարզի...

Գեղարքունիքի մարզում  առ այսօր կատարվել է 12 հազար 34 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզում առ այսօր կատարվել է 12 հազար 34 հեկտար գարնանացան 15.05.2020

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի փոխանցմամբ մարզում 2020 թվականի մայիսի 15-ի դրությամբ կատարվել է 12 հազար 34 հեկտար գարնանացան: նույն աղբյուրի տեղեկացմամբ 9570 հեկտար կազմում են գարնանացան գարու, 1500 հեկտար՝ կարտոֆիլի, 348 հեկտար՝ կերային մշակաբույսերի, 280 հեկտար՝ ցորենի, 48 հեկտար՝ հնդկացորենի ցանքերը: «Մայիսի երկրորդ տասնօրյակից, արեւոտ ու տաք եղանակների շնորհիվ ակտիվորեն ընթանում է կարտոֆիլի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքը, իսկ հացահատիկի ցանքն աստիճանաբար տեղափոխվում է դեպի բարձրադիր գոտիներ: Ամենայն հավանականությամբ, գարնանացանը կավարտվի մայիսի վերջերին»,-ներկայացրեց գյուղատնտեսության բաժնի պետը:

Նորակերտում գայլերը հոշոտել են Հայկանուշ Մելքոնյանի տնտեսությանը պատկանող 122 գլուխ ոչխար եւ գառ

Նորակերտում գայլերը հոշոտել են Հայկանուշ Մելքոնյանի տնտեսությանը պատկանող 122 գլուխ ոչխար եւ գառ 15.05.2020

Նորակերտ գյուղում մայիսի 15-ի գիշերը գայլերը հոշոտել են նույն գյուղի բնակիչ Հայկանուշ Մելքոնյանի տնտեսության 122 գլուխ ոչխարներն ու գառները, եւս 15-ին էլ վիրավորել: Ինչպես տեղեկացրեց Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը, անասնատերերը ջարդի մասին իմացել են միայն առավոտյան, երբ բացել են գոմի դուռը՝ հոտը արոտ տանելու նպատակով: «Հայկանուշ Մելքոնյանի տնտեսությունում պահվում է շուրջ 250 գլուխ գառ եւ ոչխար: Շինությունը, որտեղ պահվում է հոտը, գտնվում է գյուղի ծայրամասում:Գայլերը ջարդը կատարել են հենց գոմի մեջ՝ ներս թափանցելու համար ինչ-որ տեղ գտնելով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:10:01