Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թիկունքը լծված է հայրենանվեր գործունեության

29.10.2020

Արցախաադրբեջանական պատերազմի օրերին պակաս կարևոր չէ նաև թիկունքի պատրաստակամությունն ու մասնակցությունը առաջնագծին օգնելու հարցում: Այս օրերին Գեղարքունիքի մարզի մի շարք հանրակրթական դպրոցների մանկավարժներ, դպրոցականներ և ծնողներ լծված են հայրենանվեր մի ձեռնարկի, որի արդյունքում միասնական ուժերով պատրաստում են տարբեր չափսերի քողարկիչ ցանցեր ՝ սահման ուղարկելու նպատակով: Աշխատանքներն ավարտել և դրանք Գեղարքունիքի մարզպետարան են ներկայացրել Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2, Նորատուսի թիվ 1, Կարմիրգյուղի թիվ 1,Դդմաշենի, Զովաբերի միջնակարգ և Սևանի թիվ 1 հիմնական դպրոցները: Պատրաստված քողարկիչ ցանցերը առաջնագիծ կուղարկվեն ըստ անհրաժեշտության և պահանջարկի:
Մարզի հանրակրթական այլ դպրոցներում ևս այս պահին իրականացվում են նման աշխատանքներ:
Նման նախաձեռնություն է ցուցաբերվել նաև Վարդենիսի «Աստղավարդ» Հաշմանդամ Երեխաների Ծնողների ՀԿ-ի կողմից: Վարդենիսցի բազմաթիվ ընտանիքներ տրամադրել են հումք, իսկ ՀԿ-ում անդամագրված կամավորները պատրաստում են քողարկիչ ցանցեր: ՀԿ-ի կողմից նախաձեռնությունը կրում է շարունակական բնույթ:
Առաջնագծի զինվորին տաք հագուստ հասցնելու նպատակով բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել նաև Կարմիրգյուղի բուժամբուլատորիայի բուժաշխատողները: Նրանք աշխատանքին զուգահեռ հասցրել են տաք գուլպաներ գործել՝ դրանք փաթեթավորելով սահմանը պահող զինվորին ուղղված ջերմ խոսքերով ու քաղցրավենիքով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03