Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորատուս համայնքի բնակիչները աջակցություն են ցուցաբերում առաջնագծին

28.10.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով մեկ բռնկված մարտական գործողությունների ընթացքում, առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների համար Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչների կողմից ցուցաբերել է աջակցություն: Նրանց կողմից Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցել 6,5 միլիոն դրամ: Նորատուս համայնքի բնակիչ Անդրանիկ Սասունի Հակոբյանը, առաջնագծին նվիրաբերել է իր անձնական օգտագործման ՖՈՐԴ մակնիշի կիսաբեռնատար ավտոմեքենան, իսկ նույն համայնքի մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ Նորատուսում և արտերկրում բնակվող նորատուսցիների կողմից հանգանակած գումարով գնվել և առաջնագծին է նվիրաբերվել ՎԻԼԻՍ մակնիշի 2 և ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա: Նորատուս համայնքի բնակիչների կողմից Արցախին ցուցաբերվող աջակցությունը կրում է շարունակական բնույթ:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Նորատուս համայնքի բնակիչներին, մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03