Նորություններ

Հիմնանորոգվում է Ծովակ համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը 06.07.2020
Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է խմելու ջրատարի արտաքին ցանցը՝ 5 կիլոմետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 61 միլիոն 193 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 42 միլիոն 835 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 18 միլիոն 357 հազար դրամը՝ Ծովակի համայնքապետարանը: Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթի արդյունքները հուլիսի 6-ի դրությամբ արդեն ամփոփված են, իսկ շինարարությունը կմեկնարկի հուլիսի կեսերից: «Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 46 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կհատկացնի ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծովակի համայնքապետարանը: Համայնքի համար անչափ կարեւոր խնդիր է լուծվում, քանի որ Լճավանից սնվող խմելու ջրատարի արտաքին ցանցը, որը կառուցվել է 1956 թվականին, ազբեստյա խողովակներով, մի կերպ է ծառայում իր նպատակին:Բացի,,,

Վարդենիկում եւս երեք սուբվենցիոն ծրագիր կիրականացվի 06.07.2020
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի երաժշտական դպրոցը, կկառուցվի եւ կվերակառուցվի լուսավորվածության ցանցը, կասֆալտապատվի 10 փողոց: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Վարդենիկի երաժշտական դպրոցի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 77 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 12 միլիոն 5 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 14 միլիոն 72 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Վարդենիկի լուսավորության ցանցի կառուցման եւ վերակառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 29 միլիոն 792 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 19 միլիոն 364 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 10 միլիոն 427 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Վարդենիկի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ,,,

Հուլիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Գեղարքունիքի մարզային իշխանությունների ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ մարզպետ Գնել Սանոսյանի և ուղեկցությամբ Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանի: Հանդիպմանը Հայր Պարթևը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին թեմի հանդեպ ցուցաբերված հայրական հոգատարության և համավարակի հետևանքները մեղմելու նպատակով Մայր Աթոռի կողմից մարզի սոցիալապես անապահով խավի շուրջ 600 ընտանիքների պարենային օգնություն տրամադրելու համար։ Հայր Սուրբը հաստատեց նաև, որ մարզային ու թեմական բոլոր կառույցների միջև առկա է արդյունավետ գործակցություն ի խնդիր մարզի զարգացման և բնակչության բարօրության։ Այնուհետև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր շնորհակալությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար։ Մարզպետն ուրախությամբ արձանագրեց, որ մարզի ու թեմի միջև առկա է սերտ փոխգործակցություն՝ կարևորելով թեմի հոգևորականների՝ մարզի բնակչության հոգևոր կյանքի ամրապնդմանն ուղղված գործունեությունը։ Պրն․ Սանոսյանը կարևոր նկատեց նաև Հայոց Եկեղեցու դերակատարությունը պետականաշինության գործում։ Գեղարքունիքի մարզպետը նաև Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց մարզում իրականացվող տնտեսական, սոցիալական և մշակութային ծրագրերի վերաբերյալ։ Հայրապետական իր օրհնությունը փոխանցելով հյուրերին՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց թեմի ու մարզպետարանի միջև հաստատված գործակցային հարաբերությունների համար, որոնք, ըստ Վեհափառ Հայրապետի, պիտի նպաստեն մարզի ազգաբնակչության բարօրությանը։ Նորին Սրբությունը հավաստիացրեց, որ Մայր Աթոռը շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել մարզում առկա սոցիալական դժվարությունների և համավարակի հաղթահարման համար։ Հայոց Հովվապետը գնահատանքով անդրադարձավ մարզային իշխանությունների կողմից թեմի եկեղեցիների, վանական համալիրների ու պատմամշակութային վայրերի պահպանմանը, վերանորոգմանն ու բարեկարգմանը դարձվող ուշադրությանը։ Այս իմաստով Հայոց Հայրապետը փաստեց, որ հոգևոր կյանքի ամրությունը նպաստում է ժողովրդի բարօրությանն ու առաջընթացի կերտմանը։ Վերջում Նորին Սրբությունը մարզի պատասխանատուներին մաղթեց Աստծո օրհնությունն ու օգնականությունն իրենց առաքելության իրականացման գործում՝ ի նպաստ մարզի շենացման, բարգավաճման ու հզորացման։

Անցկացվեց զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը 06.07.2020
Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները: Նիստը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Օրակարգում քննարկվեցին և հաստատվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովին Վարդենիսի համայնքապետարանի կողմից ներկայացրած՝ Վարդենիսի «երկրորդ աշխարհամարտի զոհվածների հուշարձանի պուրակում ուղեգոտիների եվ սպասարկման հարթակի, հարակից խաղաղության հրապարակում 8 հատ քարե լուսասյուների կառուցում» և Ճամբարակի համայնքապետարանի կողմից ներկայացրած «Ճամբարակ քաղաքի կենտրոնական գերեզմանատան ցանկապատի վերանորոգում և տարածքի բարեկարգում » ծրագրերը: Ներկայացված ծրագրերի մասին խոսեցին Վարդենիսի և Ճամբարակի համայնքապետարանների ներկայացուցիչները, կարևորելով համայնքներում դրանց իրականացումը, միաժամանակ հավաստիացրեցին, որ այդ ծրագրերը կսկսվեն և կավարտվեն ըստ փաթեթում ներկայացված ժամկետների: Նիստի ավարտին հանձնաժողովը որոշում կայացրեց թուլատրել Վարդենիս և Ճամբարակ համայնքներին իրականացնելու ներկայացրած ծրագրերը :

Գավառ քաղաքի 7 փողոցներում կկառուցվի լուսավորության ցանց 03.07.2020
Գավառ քաղաքի Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան եղբայրների, Կահիրեի, Գ. Նարեկացի փողոցներում եւ Ազատություն փողոցի 2-րդ նրբանցքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կկառուցվի լուսավորության ցանց, կկատարվի կենտրոնական հրապարակի լուսասյուների տեղափոխություն: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 միլիոն 704 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 23 միլիոն 222 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 15 միլիոն 482 հազարը՝ Գավառի համայնքապետարանը: Գավառի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ լուսավորության ցանցը կառուցվում է շուրջ 5200 մետր երկարությամբ: Վերոնշյալ փողոցներում տեղադրվելու է 171 լուսատու՝ ԼԵԴ համակարգով: «Այս ծրագրի իրականացման արդյունքում որոշակիորեն կընդլայնվի քաղաքի լուսավորության ցանցը, որն այժմ կազմում է շուրջ 65 տոկոս: Ծրագրի շահառու կլինեն մոտ 1300 տնտեսություն՝ 4500 բնակչությամբ: Վերոնշյալ փողոցները կունենան ժամանակակից ,,,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «START-ME-UP» ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ 03.07.2020
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը (ՄԱԶԾ ԿՀ) հայտարարում է գործարար նորարարական նախաձեռնությունների համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ագրովերամշակման ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը...