Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը

14.06.2021


Ուրախ ենք տեղեկացնել, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը մշակել է գյուղական համայնքներում գյուղատնտեսական տեխնիկայի (հացահատիկահավաք, կերհավաք և խոտհնձիչ կոմբայններ, թրթուռավոր և անիվավոր տրակտորներ) պատրաստականության մակարդակի բարձրացման մոդել, որն ուղղված է 2021-2022թթ․ ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 բնակավայրերում գյուղատնտեսական տեխնիկայի սարքինության մակարդակի բարձրացմանը։
Ծրագրի նպատակն է՝
 1.Աջակցել գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգմանը,
 2.Թարմացնել գյուղատնտեսական տեխնիկայի պարկը,
 3.Նպաստել ցանքատարածությունների թվի ավելացմանը,
 4.Ժամանակին կատարել ցանքաշրջանառության մեջ ագրոտեխնիկական համալիր     միջոցառումների կիրառումը,
 5.Ստեղծել առողջ մրցակցային միջավայր, որը կբերի ծառայությունների մատուցման ավելացմանը,
6.Աջակցել COVID-19 համավարակի հետևանքով գյուղական համայնքների մոտ առաջացած տնտեսական դժվարությունների չեզոքացմանը։
ՄԱԶԾ ԿՀ-ն համաֆինանսավորի գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման համար ներկայացված ու ընտրված հայտերի ընդհանուր բյուջեի 80%-ը (մինչև 1 մլն ՀՀ դրամ), իսկ շահառուն պետք է ապահովի համաֆինանսավորման մնացած 20%-ը (մինչև 250 հազար ՀՀ դրամ) սեփական միջոցներից և/կամ այլ աղբյուրներից:
Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք հետևել հղմանը՝ https://form.jotform.com/SustainableCommunities/Agromachine
Մրցույթի վերջնաժամկետն է՝ հունիսի 28-ը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44