Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեմյոնովկայում կհիմնանորոգվի նախկին մշակույթի տան շենքի տանիքը

11.06.2021

Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենեցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի նախկին մշակույթի տան շենքի տանիքը։
Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 18-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է 14 միլիոն 274 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 6 միլիոն 423 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 4 միլիոն 996 հազար դրամը՝ Սեմյոնովկայի համայնքապետարանը, 20 տոկոսը կամ 2 միլիոն 854 հազար դրամը՝ այլ ներդրող։ Հիմնանորոգվող տանիքի մակերեսը կազմում է 1200 քառակուսի մետր։ Այս շենքում են գործում Սեմյոնովկայի համայնքապետարանը, բուժկետը, գրադարանը, դահլիճը։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարավի առաջիկա օրերի ընթացքում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44