Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անմոռաց պահեր՝ արցախցի փոքրիկների համար

Անմոռաց պահեր՝ արցախցի փոքրիկների համար 21.10.2020

Հոկտեմբերի 21-ին Գավառի մանկատան հարևանությամբ գտնվող մանկական այգում Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքների երեխաներին բարձր տրամադրություն պարգևեցին Գեղարքունիքի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանները: Նրանք փոքրիկ հանդիսատեսին ներկայացրեցին Գևորգ Սարգսյանի «Կախարդական սփռոց»մանկական ներկայացումը: Փոքրիկ հանդիսատեսի ու նրանց ուղեկցող մայրիկների հետ զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ տեղեկանալով նրանց կացության համար անհրաժեշտ պայմանների և հնարավորությունների ապահովման, ինչպես նաև մտահոգող խնդիրների մասին: Մարզպետը ոգևորեց արցախցի փոքրիկներին և հորդորեց ՝ ուժեղ լինել, նշելով, որ առաջնագծում կռվող նրանց հայրերին և եղբայրներին նաև հզոր թիկունք է հարկավոր : Մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը բացօթյա մանկական ներկայացումներով հանդես կգա նաև մարզի այլ համայնքներում բնակվող արցախցի փոքրիկների առջև: Ներկայացման ավարտին արցախցի երեխաներին քաղցրավենիք բաժանվեց:

Առաջնագծին աջակցում է նաև Ծովագյուղ համայնքը

Առաջնագծին աջակցում է նաև Ծովագյուղ համայնքը 20.10.2020

Արցախին, առաջնագծին և Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանի կողմից նվիրաբերվել է «Վիլիս» մակնիշի 1 ավտոմեքենա , իսկ նույն համայնքի արոտօգտագործողների միության կողմից նվիրաբերվել է «Ուազ» մակնիշի 1 ավտոմեքենա: Ծովագյուղ համայնքի բնակիչների կողմից հավաքագրվել է 4 միլիոն, 801 հազար դրամ, որի շրջանակներում ևս գնվել և նվիրաբերվել է «Վիլիս» մակնիշի 1 ավտոմեքենա: Համայնքի բնակիչներ Ռուբեն Աբրահամյանի և Գոռ Խուդաբաշյանի կողմից տրամադրվել է 10 միլիոն դրամ, իսկ Ծովագյուղի ՃՇՇ-ի կողմից՝ 13 միլիոն դրամ: ՃՇՇ-ն տրամադրել է նաև 33 զրահապատ բաճկոն, 50 զինվորական գլխարկ, սննդի տարբեր տեսակներ: Ծովագյուղ համայնքի բնակիչ Վարազդատ Խուդաբաշյանը Արցախին աջակցելու նպատակով տրամադրել է 400 պարկ ալյուր: Ծովագյուղի համայնքապետարանի կողմից առաջնագծին է տրամադրվել սնունդ, հեռադիտակներ և 600 անձրևապաշտպան բաճկոն...

Մարտունի համայնքի բնակիչները շարունակում են իրենց աջակցությունը առաջնագծին

Մարտունի համայնքի բնակիչները շարունակում են իրենց աջակցությունը առաջնագծին 20.10.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, առաջնագծին օժանդակելու նպատակով Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանը Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցել 1 միլիոն դրամ, նախատեսված է փոխանցել ևս 4 միլիոն 500 հազար դրամ: Մարտունի քաղաքից արտերկրում բնակվող բարերաներ Մկրտիչ Մկրտչյանը, Եղիշ Մկրտչյանը, Էմիլ Հովհաննիսյանը առաջնագծին օգնելու նպատակով տրամադրել են 50 հազար, Ալբերտ Սեդրակյանը՝ 200 հազար, Արտակ Զիրոյանը՝ 100 հազար և Արթուր Սեդրակյանը 10 հազար ռուբլի: Իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև Մարտունու համայնքապետարանի ենթակայության կրթամշակութային և նախադպրոցական հիմնարկները: Դրանց թվում ՝ Մարտունու թվով 4 մանկապարտեզները, Մարտունու ԶՏԿ-ն, Մարտունու Տիգրան Աբրահամյանի ավագ դպրոցը, Մարտունու ՍԱՏԿ, Մարտունու ՄՊԿ , մշակույթի տունը, մանկական արվեստի դպրոցը, կենտրոնական գրադարանը, երաժշտական դպրոցը, մարզադպրոցը և կոմունալ սպասարկում ՀՈԱԿ-ը համատեղ ցուցաբերել են...

Գեղարքունիքի մարզից առաջնագծին ցուցաբերվող օգնությունը շարունակվում է

Գեղարքունիքի մարզից առաջնագծին ցուցաբերվող օգնությունը շարունակվում է 20.10.2020

Արցախյան պատերազմի ընթացքում առաջնագծին աջակցություն ցուցաբերելու նպատակով Գավառի քաղաքապետարանի, որոշակիորեն նաև «Գավառ Սերվիս» ՍՊԸ-ի կողմից նվիրաբերել է 1 ՆԻՍԱՆ մակնիշի ամենագնաց ավտոմեքենա: Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ ՊՆ տրամադրության տակ ծառայություններ մատուցելու նպատակով տրամադրվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» Գեղարքունիքի մարզային գրասենյակին պատկանող տրանսպորտային միջոցներից 3 ՈՒԱԶ ( պատրիոտ) մակնիշի ամենագնաց և 5 ՈՒԱԶ (շտապօգնության տիպի) ավտոմեքենաներ: Արցախյան պատերազմի ընթացքում Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից ՊՆ տրամադրության տակ ծառայություն են մատուցում նաև Ծովազարդ համայնքի բնակիչ Սևակ Սաքեյանի ,Ծակքար համայնքի բնակիչ Վարազդատ Մանուկյանի, Գեղհովիտ համայնքի բնակիչ Վարդան Սուքիասյանի անձնական օգտագործման, Ձորագյուղ, Ծովագյուղ համայնքների արոտօգտագործողների միության, « Սևան ԱՊ»-ի, «Ռադիո» ՓԲԸ «Ուազ» մակնիշի ավտոմեքենաները, Գավառ քաղաքի բնակիչ Գուրգեն Խունոյանի անձնական օգտագործման «Գազ..

Գավառ քաղաքը շարունակում է աջակցություն ցուցաբերել առաջնագծին

Գավառ քաղաքը շարունակում է աջակցություն ցուցաբերել առաջնագծին 19.10.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, առաջնագծին օժանդակելու նպատակով Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ համայնքի կողմից Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցվել 2 միլիոն 538 հազար դրամ: Հանգանակությանը մասնակցել են Գավառի համայնքապետարանը և «Գավառ Տրանս» ՍՊԸ-ն՝ օգնություն հատկացնելով մեկական միլիոն դրամի չափով: Առաջնագծին ֆինանսական օգնություն են ցուցաբերել նաև համայնքապետարանի ենթակայության կրթամշակութային եւ նախադպրոցական հիմնարկները: Բացի այդ, առանձին ձեռնարկությունների կամ անհատ քաղաքացիների կողմից հավաքվել եւ առաջնագծի կարիքների համար տրամադրվել է 2 միլիոն 205 հազար դրամի սնունդ: 501 հազար դրամ հատկացրել է «Թամարա» ՍՊԸ-ն, 305 հազար դրամ՝ Գավառի բնակիչ Մանվել Ենգիբարյանը, 150 հազար դրամ՝ Աշոտ Չանդոյանը, 140 հազար դրամ՝ Հարություն Բուռնուչյանը, 240 հազար դրամ՝ Կարեն Զաքոյանը, 200 հազար դրամ՝ դարձյալ Գավառի համայնքապետարանը: Առանձին քաղաքացիների եւ...

Գավառի ծննդատանը լույս աշխարհ է եկել արցախցի Մոնթեն

Գավառի ծննդատանը լույս աշխարհ է եկել արցախցի Մոնթեն 19.10.2020

Հոկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու հոկտեմբերի 16-ին այստեղ լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին: Նորածինն Էդգար և Արևիկ Ավդալյանների 4-րդ երեխան է: Ընտանիքը մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով: Մարզպետ Գնել Սանոսյանը հետաքրքրվեց նորածնի առողջական վիճակով և Հայոց բանակի ապագա զինվորին մաղթեց երջանիկ ու ապահով մանկություն:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:10:01