Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աստղաձոր համայնքի վեց փողոցներում կկառուցվի ոռոգման համակարգ

30.06.2021

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում ոռոգման համակարգ կկառուցվի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ եւ 8-րդ փողոցներում։
Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 16-ի նիստում։
Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 54 միլիոն 762 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 35 միլիոն 595 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 19 միլիոն 166 հազար դրամը՝ Աստղաձորի համայնքապետարանը։
Ոռոգման համակարգը կառուցվում է 2143 գծամետր ընդհանուր երկարությամբ, երկաթյա խողովակներով եւ կիսախողովակներով։
Ոռոգման համակարգի կառուցման արդյունքում առանց կորուստների եւ ժամանակին ջրամատակարարում կապահովվի համայնքի տնտեսությունների տնամերձերում եւ սեփականաշնորհված վարելահողերում, միաժամանակ նորոգված ջրատարները ներհամայնքային ճանապարհների համար կծառայեն որպես ջրահեռացման միջոց։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43