Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կհիմնանորոգվի Ծովակ համայնքի 1-ին փողոցը

29.06.2021

Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերի ցանկում է Ծովակ համայնքի 1-ին փողոցի հիմնանորոգման ծրագիրը։ Մարտունի-Վարդենիս մայրուղուց Ծովակ մտնող ճանապարհը կասֆալտապատվի 906 գծամետր երկարությամբ եւ 4530 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։
Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 70 միլիոն 360 հազար դրամ, որի 40 տոկոսը կամ 28 միլիոն 144 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը կամ 42 միլիոն 216 հազար դրամը՝ Ծովակի համայնքապետարանը։
Հիմնանորոգվող փողոցը հատվում է Ծովակ-Լճավան-Մաքենիս–Ախպրաձոր միջհամայնքային նշանակության ճանապարհին, որի հիմնանորոգման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են։
Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 10:29:12