Նորություններ

Պատվաստումից հետո մարզպետի հետ ունեցած զրույցում նա նշեց, որ իրեն շատ լավ է զգում և անհանգստացնող որևէ խնդիր ի հայտ չի եկել: Նույն բուժհիմնարկում միաժամանակ պատվաստվեցին Գեղարքունիքի մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ: «Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում պատվաստումների գործընթացը շարունակական բնույթ է կրում և ուրախությամբ կարող եմ ասել, որ օր օրի ակտիվություն է գրանցվում պատվաստվողների շրջանում: Այսօր մենք ժամանակ գտանք և այդ գործընթացի մաս կազմեցինք: Ուզում եմ հիշեցնել, որ, համավարակի տարածման հետ զուգահեռ բոլորս երազում էինք, որ բուժաշխատողները, համապատասխան մասնագետները, գիտնականները կհայտնաբերեն դրա հակավիրուսը և մենք այդ չարիքից կփորձենք ձերբազատվել: Կարծում եմ հիմա վերջապես կարող ենք արձանագրել, որ կան համապատասխան դեղամիջոցներ և Հայաստանում նաև կա պատվաստվելու լայն հնարավորություն: Այնպես որ մեր ազգաբնակչությանը ինքս իմ օրինակով խորհուրդ կտամ պատվաստվել և խուսափել լրացուցիչ բարդություններից»,- ասաց Գնել Սանոսյանը: Հավելենք նաև, որ վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացը..

Հարգելի հայրենակիցներ Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ, մաղթում խաղաղ ու ապահով հայրենիք, աշխատանքային անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ։ Աշխատանքը եղել եւ մնում է մարդկային հասարակության առաջընթացի ու զարգացման այն հիմնական նախապայմանն ու արժեքը, առանց որի անհնար է պատկերացնել մերօրյա համաշխարհային քաղաքակրթությունը, տնտեսական ու գիտատեխնիկական նվաճումները, համամարդկային արժեքների կերտումը։ Հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության ընթացքում շատ ու շատ դժվարություններ, թերեւս, հաղթահարել է նաև իր ստեղծարար աշխատանքով՝ կերտելով բնակավայրեր, պատմաճարտարապետական հուշարձաններ, տիրապետելով գյուղատնտեսության ու արտադրության մշակույթներին, արվեստի ու գիտության ճյուղերին։ Հիմա էլ աշխատանքն է մնում այն գլխավոր միջոցը, որի շնորհիվ բոլորս պետք է շարունակենք հայրենաշինության ուղին՝ զարգացնելով ու հզորացնելով մեր երկիրը։ Մենք պետք է մեզ տրված յուրաքանչյուր պահն օգտագործենք արդյունավետորեն՝ խաղաղ ու արժանապատիվ, ներդաշնակ ու բարօր կյանքով ապրելու համար։ Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Սևան քաղաքում արդեն գործում է հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոն 30.04.2021
Ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանին և նույն հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Զառա Ջանիբեկյանին: Հիմնադրամի ներկայացուցիչների այցի նպատակն էր` մարզպետին ներկայացնել և համատեղ քննարկել հիմնադրամի կողմից Սևան քաղաքում հիմնած հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնի գործունեությանը, նպատակներին և խնդիրներին վերաբերող հարցերը: Ինչպես նշվեց հանդիպման ընթացքում, վերականգնողական կենտրոնը հիմնվել է ՀՀ առողջապահության նախարարության, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, Սևանի համայնքապետարանի և Սևանի բժշկական կենտրոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում: Որպես կենտրոնի տարածք տրամադրվել է Սևանի «Բողբոջ» մանկապարտեզի մի մասնաշենքը, որտեղ էլ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից տրամադրած միջոցների հաշվին իրականացված մեկամյա շինարարական աշխատանքներից հետո այն 2021 թվականի ապրիլի 5-ին հանձնվել է շահագործման:...

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում՝ «Գավառի երիտասարդների տուն» հիմնելու ուղղությամբ 29.04.2021
Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխայի պաշտպանության ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանին, աշխատակիցների: Հանդիպման սկզբում հյուրերը խոսեցին այցի նպատակների մասին, համաձայն որի, նախատեսել են «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի մոդելի հիման վրա Գավառ քաղաքում հիմնել «Գավառի երիտասարդների տուն» ՝ Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ: Գավառ քաղաքում նման կենտրոն հիմնելու նպատակով աշխատանքային խումբը հանդիպում էր ունեցել նաև Գավառի քաղաքապետարանում, որտեղ քննարկվել էր կենտրոնի տարածքի ընտրության հետ կապված հարցը: Ըստ Արթուր Նաջարյանի՝ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը բաց երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ և սկզբունքներով աշխատող կառույց է: ՄԱԿ-ի «ճգնաժամային օգնության կենտրոն» հիմնադրամի ֆինասական աջակցությամբ նման կենտրոններ այս պահին գործում են Գյումրիում և Սպիտակում...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Իջեւանի ենթապատվիրակության ղեկավարի տեղակալ Էլիան Չահվանին եւ ենթապատվիրակության պաշտպանության հարցերով տարածքային ներկայացուցիչ Վարսիկ Ներկարյանին։ Հանդիպման սկզբում Էլիան Չահվանին մարզպետին ներկայացրեց մարզի սահմանամերձ չորս բնակավայրերում իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վերաբերում են սահմանամերձ բնակավայրերի բնակիչների անվտանգության, պատերազմի արդյունքում վնասված ենթակառուցվածքների եւ բնակարանների վերականգնման, սահմանամերձ գյուղնշանակության հողերի օգտագործման հետ կապված խնդիրներին։ Չահվանին շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետին՝ ուսումնասիրության ընթացքում ցուցաբերած աջակցության ու համագործակցության բարձր մակարդակ ապահովելու համար։ Մանրամասնորեն պատասխանելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին՝ մարզպետը շեշտեց, որ 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի համար ՀՀ կառավարությունը...

Պատվաստումները Գեղարքունիքի մարզում շարունակվում են 28.04.2021
Գեղարքունիքի մարզի համայնքներում և բնակավայրերում գործող առողջության առաջնային պահպանման կենտրոններում շարունակվում են իրականացվել Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները: