Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղհովիտում այս տարի իրականացվող շինարարական ծրագրերի ծավալը հասնում է ավելի քան 3 միլիարդ դրամի

20.08.2021

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում այս պահին իրականացվող պետական ծրագրերի շինարարության ծավալը հասնում է 3 միլիարդ 257 հազար դրամի։ Ինչպես տեղեկացրեց Գեղհովիտ համայնքապետարանից, ծրագրերից երկուսը դպրոցաշինական են, որոնց համար ներդրվել է 1 միլիարդ 950 միլիոն դրամ։ 1 միլիարդ 350 միլիոն դրամի հատկացմամբ կառուցվում է Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը, 600 միլիոն դրամի հատկացմամբ՝ Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի շենքը։ Դպրոցական շենքերը նախատեսված է շահագործման հանձնել 2023 թվականի ընթացքում։
Հաջորդ խոշոր ծրագիրը վերաբերում է գյուղի խմելու ջրամատակարարման համակարգի նորացմանը, որի ուղղությամբ ներդրվել է շուրջ 900 միլիոն դրամ։ Ծրագիրը մեկնարկել է արդեն 15 օր եւ կավարտվի 24 ամսվա ընթացքում։
Եվս 280 միլիոն դրամ հատկացվել է գյուղի ոռոգման համակարգի կառուցմանը։ Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի վերջերից եւ կավարտվի այս տարեվերջին։
127 միլիոն դրամի շինարարություն էլ իրականացվում է սուբվենցիոն 3 ծրագրերի շրջանակներում, որոնցից երկուսն այժմ ընթացքի մեջ են։
«Այսօր Գեղհովիտը վերածվել է շատ ակտիվ ու հսկայածավալ շինհրապարակի։ Նման ծավալի շինարարության արդյունքում լուծում են ստանում կենսական նշանակության այնպիսի հիմնահարցեր, որոնց մեր համայնքի բնակիչները տասնամյակներով են սպասել: Բոլոր ծրագրերի ավարտից հետո մարդկանց կենասապայմանները կտրուկ բարելավվելու են բազմաթիվ ուղղություններով, որի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում հայրենի կառավարությանը, Գեղարքունիքի մարզպետարանին, շինարարներին, միջազգային մի շարք կառույցների»,-ներկայացրեց Վարդան Պողոսյանը։

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53