Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորատուս համայնքում ավարտական փուլում են գտնվում սուբվենցիոն երեք ծրագրերը

20.08.2021

Գեղարքունիքի մարզի Նրատուս համայնքում ավարտական փուլում են գտնվում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն երեք ծրագրերը: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է Նորատուսի համայնքապետարանի վարչական շենքը, ասֆալտապատվում են Վահան Տերյան եւ Թումանյան փողոցները, լուսավորության ցանց է կառուցվում 22 փողոցներում եւ նրբանցքներում։
Նորատուսի համայնքապետարանի վարչական շենքի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 30 միլիոն 587 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Նորատուսի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվանից եւ օգոստոսի 18-ի դրությամբ իրականացված են մոտ 80 տոկոսով։ Նորատուսի Վահան Տերյան եւ Թումանյան փողոցների ասֆալտապատման պայմանագրային արժեքը կազմել է 44 միլիոն 900 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Նորատուսի համայնքապետարանը: Տերյան փողոցում ասֆալտապատվել է 900, Թումանյան եւ դեպի թիվ 3 միջնակարգ դպրոց տանող փողոցներում՝ 571 գծամետր ճանապարհ։ Ասֆալտապատված մակերսը կազմում է 8826 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիս ամսին եւ օգոստոսի 18-ի դրությամբ արդեն հասցվել են ավարտի։
Նորատուսի 22 փողոցների եւ նրբանցքների լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 15 միլիոն 900 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Նորատուսի համայնքապետարանը։ Լուսավորության ցանցը կառուցվում է 4550 գծամետր երկարությամբ։ Տեղադրվում է 134 լոուսատու։ Ցանցն աշխատելու է ԼԵԴ համակարգով։ Արդեն իրականացվել է շինարարական աշխաատանքների մոտ 70 տոկոսը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53