Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արծվանիստում կկառուցվի նոր աղբյուրակապ

23.08.2021

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվնեցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկում են նոր աղբյուրակապի կառուցման եւ խմելու ջրատարի արտաքին ցանցի որոշակի հատվածների հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 540 հազար դրամ, որի 63,8 տոկոսը կամ 8 միլիոն 520 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 36,2 տոկոսը կամ 4 միլիոն 20 հազար դրամը՝ Արծվանիստի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Սուսմեդ»ՍՊԸ-ն։ Ծրագրի իրականացման արդյունքում կավելանա համայնքին մատակարարվող ջրաքանակը, նվազագույնի կհասցվեն ջրատարում առկա կորուստները, միաժամանակ կապահովվի մաքուր եւ որակյալ ջրամատակարարում։ Վնասված հատվածներում մաշված երկաթե խողովակները կփոխարինվեն մետաղապլաստե խողովակներով։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53