Նորություններ

Վաղաշենում հիմնովին լուծվում է խմելու ջրի մատակարարման եւ արոտների ջրարբիացման խնդիրը 25.06.2021
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի խմելու ջրի մատակարարման եւ ջրարբիացման համակարգ, ինչի արդյունքում գյուղում հիմնովին լուծում կստանան խմելու ջրի եւ արոտների ջրարբիացման հետ կապված հիմնախնդիրները։ Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 2-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 130 միլիոն 4130 դրամ, որի 70 տոկոսը կամ 91 միլիոն 2891 դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 39 միլիոն 1239 դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը։ Նախատեսվում է Մեծ գոլեր կոչվող տարածքից մինչեւ բնակավայր կառուցել 8 կիլոմետր ընդհանուր երկարության ջրատար՝ պոլիէթիլենային խողովակներով, 4 խմոց, 6 մարիչ, 5 կարգավորող, 2 դատարկման, 3 օդադուրսմղման հոր։ Մատակարարվող ջրի հզորությունը կկազմի շուրջ 20 լիտր վայրկյան։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։

Պատվաստումների գործընթացը Գեղարքունիքի մարզում շարունակվում է 24.06.2021
Գեղարքունիքի մարզում համավարակի դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում այս անգամ պատվաստվեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը և Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը:

Վարժանքների անցկացում 24.06.2021
ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ուսումնական տագնապ անցկացնելու նպատակով հունիս 25-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն Լիճք և Ներքին Գետաշեն համայնքներում անցկացնելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ: Նշված համայնքների բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:

Ծովազարդ համայնքում ասֆալտապատման աշխատանքներ կկատարվեն Զորավար Անդրանիկ փողոցում 24.06.2021
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի Զորավար Անդրանիկ փողոցում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատում կկատարվի 1128 գծամետր երկարությամբ եւ 5076 քառակուսի մետր մակերեսով։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 89 միլիոն 417 հազար դրամ, որի 40 տոկոսը կամ 35 միլիոն 766 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը կամ 53 միլիոն 650 հազար դրամը՝ Ծովազարդի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում 4800 մետր ընդհանուր երկարություն ունեցող կենտրոնական փողոցում բարեկարգված հատվածը կհասնի 2898 մետրի, քանի որ նախորդ երկու փուլերում նույն սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել էր նույն ճանապարհի 1770 գծամետր հատվածը։ Ծովազարդի կենտրոնական փողոցի անբարեկարգ հատվածը կհիմնանորոգվի ծրագրային հետագա փուլերով։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։

Վաղաշենում կբարելավվի աղբահանության վիճակը 23.06.2021
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքում ՀՀ կառավարություն կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ձեռք կբերվի փոքր տարողության 4 քարշակ ունեցող բեռնատար ինքնաթափ, ինչի շնորհիվ կբարելավվի աղբահանության վիճակը։ Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 2-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 12 միլիոն 300 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 6 միլիոն 765 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը կամ 5 միլիոն 535 հազար դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։

Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվեցին մի խումբ բուժաշխատողներ 22.06.2021
Բուժաշխատողի օրվա առթիվ և ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Գավառի բժշկական կենտրոնի բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Լարիսա Գրիգորյանին և ընդունարանի բուժքույր Տիգրանուհի Սահակյանին, Գավառի պոլիկլինիկայի բուժքույր Վարսենիկ Սաֆարյանին և լաբորանտ Շուշանիկ Գրիգորյանին, Սարուխանի բուժամբուլատորիայի բուժքույր Վարդուհի Գրիգորյանին և ընտանեկան բուժքույր Աննա Խնկոյանին, Սևանի բժշկական կենտրոնի բուժքույր Վարսիկ Սարգսյանին, Ներքին Գետաշենի բուժամբուլատորիայի ընտանեկան բուժքույր Սեդա Սմբատյանին, Ձորագյուղի բուժամբուլատորիայի ընտանեկան բուժքույր Սոնիկ Սահակյանին, Լճավանի ԲՄԿ-ի բուժքույր Պայծառ Գրիգորյանին, Ճամբարակի առողջության կենտրոնի բուժքույր Լուսինե Շահազարյանին, լաբորանտ Հերմինե Ավալյանին, բուժքույրեր Վարուշ Ստեփանյանին և Ալինա Խեչոյանին, Ջաղացաձորի ԲՄԿ-ի բուժքույր Ոսկին Հովհաննիսյանին, Կութի ԲՄԿ-ի բուժքույր Անժելա Վարդանյանին, Վարդենիսի․․․


