Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցոն ծրագրով Սարուխան համայնքում կասֆալտապատվի երկու փողոց և  մեկ փակուղի

Սուբվենցոն ծրագրով Սարուխան համայնքում կասֆալտապատվի երկու փողոց և մեկ փակուղի 10.06.2021

2021 թվականին սուբվենցիաներ ստանալու համար Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել 136 ծրագիր, որոնցից 11-ն արդեն 2021 թվականի մայիսի 18-ին կայացած նիստի ընթացքում հավանության են արժանացել: Հաստատված ծրագրերի թվին է պատկանում Սարուխան համայնքի Իսահակյան և Թեհլերյան փողոցների ու Գ. Դարբինյան փակուղու ասֆալտապատման ծրագրերը, որոնց շինարարական աշխատանքների մրցույթներն արդեն հայտարարվել են: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 46 միլիոն 739 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 21 միլիոն 32 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 14,3 տոկոսը կամ 6 միլիոն 706 հազար դրամը՝ Սարուխանի համայնքապետարանը, 40,7 տոկոսը կամ 19 միլիոն դրամը՝ համայնքի բարերարը։ Ասֆալտապվող ճանապարհների երկարությունը կազմելու է շուրջ 1200 գծամետր, ընդհանուր մակերեսը՝ 6000 քառակուսի մետր։

Շնորհակալագրեր մարզիկներին

Շնորհակալագրեր մարզիկներին 10.06.2021

Հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանն ընդունեց Գեղարքունիքի մարզի «Լիդեր սպորտ» մարզամշակութային հասարակական կազմակերպության անդամներին: Վերջիններս մարզպետի տեղակալի հետ զրուցեցին մարզի տարածքներում իրենց կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, առաջիկա ծրագրերի և խնդիրների մասին, զրույցի ընթացքում պատրաստակամություն հատնեցին համագործակցված աշխատանք տանել Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ: Նարեկ Մանուկյանը ողջունեց ներկաներին և խոստացավ անհրաժեշտության դեպքում աջակցել կազմակերպությանը տարբեր նախաձեռնություններում: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը մարզական ոլորտում ունեցած հաջողությունների և մարզում սպորտի զարգացման ոլորտում ունեցած մասնակցության համար և որպես լավագույն մարզիչ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց «Լիդեր սպորտ» մարզամշակութային հասարակական կազմակերպության ղեկավար Ջանիբեկ Ղազարյանին , իսկ սպորտի զարգացմանն աջակցելու համար մարզպետի շնորհակալագրով խրախուսվեց...

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում մարզպետի տեղակալի և ֆրանսիական ԱՄԴ կազմակերպության պատասխանատուի միջև

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում մարզպետի տեղակալի և ֆրանսիական ԱՄԴ կազմակերպության պատասխանատուի միջև 09.06.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում հունիսի 9-ին հերթական այցով մարզ ժամանեցին ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի առողջապահության առանցքի պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսսեն և համագործակցության շրջանակներում ֆրանսախոսության առանցքի պատասխանատու Լիլյա Շալունցը: Գեղարքունիքի մարզպետարանում նրանց ընդունեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Նարեկ Մանուկյանը: Խոսելով այցի նպատակների մասին` Ժան-Կլոդ Ռոսսեն մարզպետի տեղակալին ներկայացրեց այն աշխատանքները, որոնք նախորդ տարվա ընթացքում իրենց կազմակերպության ֆինանսական աջակցությամբ իրականացվել են Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի բուժամբուլատորիայում և Վարդենիկի առողջության կենտրոնում: Ինչպես նշվեց, կողմերի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Իզերի դեպարտանենտալ խորհուրդը 2020 թվականի նախատեսված բյուջեի շրջանակներում մասնակի վերանորոգման աշխատանքներ է իրականացրել Կարմիրգյուղի բուժամբուլատորիայում:...

Վարժանքների անցկացում

Վարժանքների անցկացում 09.06.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ուսումնական տագնապ անցկացնելու նպատակով հունիս 14-ին-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն Զոլաքար և Աստղաձոր համայնքներում անցկացնելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ: Նշված համայնքների բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ 07.06.2021

Համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի 2021թվականի հունիսի 4-ի N 607-Ա որոշման, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ս/թ հունիսի 7-18-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում: ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին արձակուրդում գտնվելու ընթացքում կփոխարինի ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը: https://www.e-gov.am/decrees/item/23483/

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ նշանակելու մասին 07.06.2021

ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ Ռուբիկ Նավոյանին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ նշանակելու մասին https://www.e-gov.am/decrees/item/23479/

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:03:44