Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շրջայցով Սարուխան համայնքում էր

15.10.2021

2021 թվականի ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Սարուխան համայնքի ՝ Ա.Իսահակյան, Ս. Թեհլերյան փողոցների և Գ. Դարբինյան փակուղու ասֆալտապատման, Գուսան Աշոտ, Մ. Խոստեղյան, Վ. Կարեյան, Թումանյան, Բազրամյան, Գործարանային, Դավիթ Բեկի և Մոնթե Մելքոնյան փողոցների լուսավորության ցանցի, ոռոգման ցանցի կապիտալ նորոգման և Գուսան Հավասի ու Գր. Նարեկացի փողոցների ջրահեռացման համակարգի կառուցման, ինչպես նաև Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի 2-րդ փուլի կապիտալ վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շրջայցով Սարուխան համայնքում էր:
Բարեկարգվող հատվածներում մարզպետը Սարուխանի համայնքապետ Լյովա Աբրահամյանին և աշխատանքները իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին արտահայտեց իր դժգոհությունը՝ կատարված աշխատանքների որակի մասով, տվեց համապատասխան ցուցումներ՝ թերությունների շտկման վերաբերյալ և հանձնարարեց սեղմ ժամկետներում դրանց ուղղությամբ կատարված աշխատանքները ներկայացնել մարզպետարանին, ինչպես նաև անդրադարձավ շինհրապարակներում մաքրության և անվտանգության կանոնների պահպանմանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44