Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքին ուղղված միջոցառումների մասին

14.10.2021

Հոկտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի վերաբերյալ ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի որոշման կատարման հարցերը:
Խորհրդակցությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Շրջակա միջավայրի նախարարության, «Սևան Ազգային պարկի», բնապահպանական տեսչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև Ծովագյուղ և Նորատուս համայնքների ղեկավարները:
Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին իրենց առաջարկությունները՝ կապված ձկնորսության արգելման ժամանակացույցի և իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
«Յուրաքանչյուրս մեր լիազորությունների շրջանակներում պարտավոր ենք իրականացնել ՀՀ կառավարության որոշումից բխող պահանջները և սեղմ ժամկետներում ներկայացնել գործողությունների հստակ ծրագիր և ժամանակացույց»,- նշեց մարզպետը:
Հանդիպման ավարտին մարզպետի առաջարկով պայմանավորվածություն ձեռք բերվեց Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի ընթացքում իրականացվող միջոցառումների արդյունքների մասին յուրաքանչյուր 10 օրը մեկ Գեղարքունիքի մարզպետարանում կազմակերպել հանդիպում- քննարկում:
ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հոկտեմբերի 15-ից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:08:36