Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այցելեց Գեղարքունիք համայնք

15.10.2021

2021 թվականի ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիք համայնքի ոռոգման ցանցի վերանորոգման և կառուցման, ինչպես նաև խմելու ջրի ջրագծի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այցելեց Գեղարքունիք համայնք:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է խորհրդային տարիներից ի վեր շահագործվող ազբո-ցեմենտյա խողովակները փոխարինել պոլիէթիլենային (պլաստմասե) խողովակներով, ինչի արդյունքում կբարելավվի համայնքին մատակարարվող խմելու ջրի որակը:
Ոռոգման ցանցի վերանորոգման և կառուցման արդյունքում՝ նախկինում հողային հունով մատակարարվող ջուրը կտեղափոխվի մետաղական կիսախողովակներով, ինչը կնպաստի ջրի կորուստների նվազեցմանը:
Շրջայցի ընթացքում համայնքապետ Արայիկ Աբրահամյանը մարզպետին ներկայացրեց նաև գարնանային վարարումների արդյունքում քանդված կամրջի փոխարեն կառուցվող նոր կամրջի ընթացիկ աշխատանքները: Շինարարական աշխատանքները ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44