Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հերթական մամուլի ասուլիսը 07.07.2021
2021 թվականի հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզային և հանրապետական սփռման ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ ամփոփեց իր աշխատանքային գործունեության վերջին 12 ամիսները։ Մինչ ասուլիսի մեկնարկը՝ մարզպետը և ԶԼՄ ներկայացուցիչներն այցելեցին Շողակաթ խոշորացված համայնքի Աղբերք բնակավայրի վարչական տարածքում կառուցված և շահագործման հանձնված 5 մեգավատ հզորության արեւային ֆոտովոլտային կայան, որտեղ մարզպետը ԶԼՄ-ներին ներկայացրեց մարզում այլընտրանքային էներգետիկայի արտադրության ներկա ծավալները եւ զարգացման հեռանկարները։ «Այլընտրանքային էներգիայի արտադրությունը մեր մարզի զարգացման գերակա ուղղություններից մեկն է, եւ մենք հետեւողականորեն առաջ ենք տանում մեր քաղաքականությունը։Այս պահի դրությամբ մենք այլընտրանքային էներգետիկայի արտադրության նպատակով հողի կատեգորիան փոխել ենք 387 հեկտարի վրա, որոնցից 36 հեկտարի վրա այս պահին ընթանում են շինարարական աշխատանքներ։ Արևային ֆոտովոլտային խոշոր կայանի կառուցումը մեկնարկում է նաեւ Մեծ Մասրիկում...

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ հերթական զորակոչը 06.07.2021
Հուլիսի 6-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Վարդենիսի և Ճամբարակի բաժանմունքներից Հայոց բանակ ճանապարհվեցին Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների նորակոչիկները: Հանդիսավոր արարողությունների ընթացքում հնչեցին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսեր՝ ուղղված նորակոչիկներին և նրանց հարազատներին: Տղաների տրամադրությունը բարձր էր, ոգին՝ մարտական: Բոլորն էլ քաջ գիտակցում էին, որ մեկնում են բանակ՝ Հայրենիքի հանդեպ իրենց ծառայողական պարտքը կատարելու համար: Գեղարքունիքի մարզում 2021 թվականի ամառային զորակոչը կշարունակվին մինչև օգոստոս ամիսը:

ՀՀ Գեղարքունիքի մարզի մշակութային օրը Երևանում 06.07.2021
Գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության զարգացմանը, ՀՀ մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, մանկապատանեկան մշակութային հաստատությունների շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանն էր ուղղված «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրը: Այն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում էր Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան: Այս անգամ ծրագրի հյուրերն էին ՀՀ Գեղարքունիքի մարզի մանկապատանեկան ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները` 40 մասնակից: Ծրագրի մեկնարկին մարզի պատվիրակությունն այցելեց Երևանի պատմության թանգարան: Էքսկուրսիան շարունակվեց Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում այնուհետև «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Համերգասրահի նախասրահում ցուցադրվեց Վարդենիսի Կոմիտաս Կարապետյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքները: Ներկաները մեծ սիրով դիտեցին ցուցահանդեսը և գոհունակություն հայտնեցին ցուցադրված գեղանկարների և գոբելեն...

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում 06.07.2021
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ 2-րդ հանրային քննարկումը՝ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ: Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագիծը մշակվել է ԵՄ Ջրային նախաձեռնություններ Պլյուս ծրագրի շրջանակներում: Հանրային քննարկումը կազմակերպվել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով: Հանրային քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ կառույցների, շահառու և ազդակիր համայնքների, մարզպետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներն ու ԵՄ Ջրային նախաձեռնություններ Պլյուս ծրագրի հայաստանյան համակարգող պարոն Վ. Տոնոյանը:...
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ 06.07.2021
ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ, 2021 թվականի հուլիսի 7- ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ արևային էներգիայի կիրառման ամենաշատ նախագծերն իրականացնող Շողակաթ համայնքի Շառլ Ազնավուրի անվան նորաբաց զբոսայգում,տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հերթական մամուլի ասուլիսը։ Ասուլիսին մասնակցելու համար ԶԼՄ-ները կարող են գրանցվել մինչև հուլիսի 6-ը՝ժամը 18։00-ն։ Գրանցման համար զանգահարել 093 62 42 47, 096 24 47 44 հեռախոսահամարներով կամ հաղորդագրություն ուղարկել hshahbazyan@mail. ru էլ փոստին՝ նշելով ԶԼՄ անվանումը և կոնտակտային տվյալները։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը կապահովի մայրաքաղաքի ԶԼՄ ներկայացուցիչների տեղափոխումը։ Հարգանքով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ 05.07.2021
Հարգելի՛հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության մայր օրենքը համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց 26 տարի առաջ` կարեւոր դեր խաղալով մեր երկրի խաղաղ զարգացման, քաղաքական կյանքի կայունության պահպանման, ներքին ու արտաքին մարտահրավերների դիմակայման գործում։ Իր բոլոր փոփոխված տարբերակներով հանդերձ, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը նպաստել է ժողովրդավարական արժեքների պահպանությանն ու զարգացմանը, սոցիալ-տնտեսական առաջընթացին, հանրային համերաշխության պահպանմանը։ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության սահմանադրության օրվա առթիվ, մաղթում խաղաղություն, անձնական ու ընտանեկան երջանկություն, նորանոր ձեռքբերումներ։ Լավագույն ցանկություններով` Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան: